News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Ավստրալացի գիտնականները հայտարարել են, որ շաբաթվա ընթացքում մարդու երջանկության մակարդակը տատանվում է: Դժվար չէ գուշակել, որ մարդիկ իրենց ավելի երջանիկ են զգում հանգստյան օրերին:

Լավ օր է նաեւ ուրբաթը: Ակնհայտորեն այն պատճառով, որ այն նախորդում է երկար սպասված շաբաթ եւ կիրակի օրերին: Չնայած այդ օրը նույնպես տխրության եւ չարության բռնկումներ են լինում:

Ըստ Informing-ի, հետաքրքիր է, որ մարդու օրգանիզմում սթրեսի մակարդակը հանգստյան օրերի մոտենալու հետ նվազում է 33%-ով: Հանգստյան օրերին ավելի երջանիկ են զգում ամուսնացած եւ ամբողջական աշխատանքային շաբաթ ունեցողները: Սակայն երկօրյա հանգիստն ավելի շատ ուրախացնում է տղամարդկանց, քան կանանց:

Մասնագետները նաեւ բացահայտել են, որ որքան մարդը շատ է սիրում իր աշխատանքը, այնքան փոքր է հանգստյան եւ աշխատանքային օրերի միջեւ երջանկության մակարդակի տարբերությունը: Եթե աշխատավայրում իրավիճակը հանգիստ է, ղեկավարը՝ նորմալ, մարդու երջանկության մակարդակը գրեթե նույն մակարդակի է շաբաթվա բոլոր յոթ օրերին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ