News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Իզուր չեն ասում, որ աչքերը հոգու հայելին են: Այս արտահայտությունը հոգեբաններին ստիպել է կապ գտնել աչքի բիբի չափսի եւ զրուցակիցների վստահության մակարդակի միջեւ:

Պարզվում է՝ երբ զրուցակիցներից մեկը վստահում է մյուսին, նրա բիբերը լայնանում են: Եթե զրուցակիցների միջեւ վստահության մակարդակը նույնն է, նրանց բիբերի չափսը նմանվում է:

Ըստ Informing-ի, այս եզրահանգման հասնելու համար մասնագետները հետաքրքիր փորձ են անցկացրել, որի ընթացքում կամավորներին բիբերի տարբեր չափսերով մարդկանց լուսանկարներ են ցուցադրել: Նրանք նաեւ խնդրել են ասել, արդյո՞ք լուսանկարում պատկերված մարդկանց 1-5 եվրո կտա, թե՞ ոչինչ չի տա:

Արդյունքում, եթե լուսանկարում պատկերված մարդը կամավորի վստահությանն է արժանացել, երկու մարդու բիբերն էլ միանման են դարձել, եւ փորձի մասնակիցը պատրաստ է եղել խոշոր գումար տրամադրել:

Ի դեպ, հոգեբանների խոսքով, նեղ բիբերը միշտ անվստահություն են առաջացնում: Հնարավոր է՝ պատճառն այն է, որ կենդանի բնության մեջ փոքր բիբերը չարության եւ ագրեսիայի նշան են համարվում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ