News
Լրահոս
News
Կիրակի
Հունիս 09
Տեսնել լրահոսը

Գիտնականները հետաքրքիր հետազոտություն են անցկացրել, որը ցույց է տվել, որ SMS հաղորդագրություններ փոխանակելու սիրահարներն այնքան էլ վտանգավոր չեն շրջապատի համար, ինչպես նախկինում էր համարվում:

Հաճախ հաղորդագրություններ փոխանակող մարդիկ իսկապես տարբերվում են քայլվածքով եւ ավտոմեքենա վարելու ոճով, սակայն դա նրանց պոտենցիալ վտանգավոր չի դարձնում այլ մարդկանց համար:

Ըստ Informing-ի, մասնագետները հետազոտություն են անցկացրել 18-50 տարեկան կամավորների մասնակցությամբ: Փորձի մասնակիցներին երեք խմբի են բաժանել՝ խնդրելով որոշակի տարածություն անցնել:

Առաջին խմբի մասնակիցները պետք է պարզապես քայլերին, երկրորդ խմբին անդամները՝ շարժման ընթացքում SMS հաղորդագրություններ գրեին, իսկ երրորդ խմբի կամավորները՝ մաթեմատիկական խնդիրներ լուծեին:

Արդյունքում փորձի բոլոր մասնակիցները բարեհաջող հաղթահարել են տարածությունը: Սակայն երկրորդ եւ երրորդ խմբի անդամները՝ 26%-ով ավելի դանդաղ:

Պարզվել է, որ նրանք, ովքեր շարժման ընթացքում այլ գործով են զբաղված եղել, ավելի դանդաղ եւ լայն քայլքով են ընթացել, իսկ հանդիպած խոչընդոտները շրջանցել են մեծ անկյունով: Սակայն նրանք ոչ մեկի չեն խանգարել՝ խուսափելով մարդկանց հետ բախումից: Գիտնականների կարծիով, ղեկին SMS հաղորդագրություններ գրողները նույնպես բավական զգույշ են: Սակայն, վիճակագրության համաձայն, ՃՏՊ-ների մեղավորների մի մասը հաղորդագրություն է ուղարկել կամ խոսել է բջջային հեռախոսով:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ