News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 06
Տեսնել լրահոսը

Լքված կանայք ավելի ուժեղ հոգեբանական ցավ են ապրում, քան լքված տղամարդիկ, սակայն գեղեցիկ սեռի ներկայացուցիչներն ավելի արագ են հաղթահարում այն: Այսպիսի եզրահանգման են եկել Նյու Յորքի Binghamton University-ի հետազոտողները:

Արցունքներ, զայրույթ, կիլոգրամներով պաղպաղակ. ահա տղամարդու կողմից լքված կնոջ դասական կերպարը: Հետազոտությունը նաեւ ցույց է տվել, որ լքված կանայք ավելի հաճախ են բախվում զայրույթի, տագնապալից իրավիճակի, ինչպես նաեւ արագորեն ավելորդ քաշ են հավաքում: Սակայն կանայք, միաժամանակ, ավելի պակաս ապակառուցողական վերաբերմունք են ցուցաբերում: Նրանք հաճույքով այցելում են հոգեբանի, օգնության խնդրանքով դիմում են ընկերներին եւ հարազատներին, ինչն էլ օգնում է ավելի արագ հաղթահարել զգայական խնդիրները:

Իսկ տղամարդիկ երբեք չեն հասնում այդպիսի տառապալից իրավիճակի, եւ ներքին խաղաղություն են փնտրում միայնության մեջ, եթե անգամ բաժանման ցավը նրանց հետապնդում է տարիներ շարունակ:  

Ըստ Medikforum-ի, հետազոտողները սա բացատրում են կենսաբանության, քանի որ կանայք տղամարդուց բաժանվելիս ավելի շատ բան են կորցնում, հատկապես, եթե ծրագրում էին նրա հետ ընտանիք կազմել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ