News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 06
Տեսնել լրահոսը

Դրեքսելի համալսարանի աշխատակիցները պարզել են, որ ինտիմ բնույթի SMS հաղորդագրությունները, ինչպես նաեւ հեռախոսազրույցներն ամրացնում են սիրահարների հարաբերությունները:

Գիտնականների սոցիալ-հոգեբանական փորձերին տարբեր տարիքի՝ 18-ից մինչեւ 82 տարեկան սիրահար զույգեր են մասնակցել:

Ըստ Medikforum-ի, փորձի մասնակիցների 85%-ը խոստովանել է, որ երբեւէ ինտիմ բնույթի նամակագրություն է ունեցել: Վերջին տարվա ընթացքում դա արել է հարցվածների 82%-ը: Կամավորների 72%-ը SMS-ով սեքսն ընդունելի է համարել բացառապես երկրորդ կեսի հետ, իսկ 43%-ը դա արել է նաեւ պատահական ծանոթների հետ:

Վերլուծելով փորձի մասնակիցների պատասխանները՝ գիտնականները հանգել են եզրակացության, որ այդպիսի նամակագրությունն ավելի է մերձեցրել զուգընկերներին՝ նրանց միջեւ վստահություն ստեղծելով:

Մասնագետների խոսքով, ինտիմ բնույթի շփման ժամանակ մարդիկ ոչ միայն լավ ժամանակ են անցկացնում, այլեւ կիսում են իրենց սեքսուալ երեւակայությունները, ինչը հրաշալի կերպով ազատում է սթրեսից:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ