News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 06
Տեսնել լրահոսը

Կանադացի հոգեբանները պարզել են, որ պլաստիկ վիրահատությունները երբեմն ցանկալի արդյունք չեն ապահովում, քանի որ խախտում են մարդու մարմնի ներդաշնակությունը:

Մասնագետների խոսքով, ձգտելով բարելավել մարմնի առանձին մասերի տեսքը՝ մարդը կարող է հակառակ սեռի աչքերում կորցնել ընդհանուր գրավչությունը:

Ըստ Informing-ի, իրենց տեսությունը հաստատելու համար գիտնականները փորձ են անցկացրել, որի ընթացքում համակարգչի էկրանին վիրտուալ մարդկանց են ցուցադրել՝ շարժվող 15 կետերի տեսքով, եւ խնդրել գնահատել նրանց գրավչությունը:

Երբ մասնագետներն օգտագործել են մեկ մարդու կմախք, բայց մեկ այլ անձի շարժումներ, այդպիսի մարդիկ ավելի քիչ գրավիչ են թվացել:

Սա հաստատում է այն, որ շրջապատող մարդիկ գնահատում են ոչ թե մարմնի առանձին մասերը, այլ կերպարն ամբողջությամբ: Այդ պատճառով քայլվածքին, դիրքին եւ այլ առանձնահատկությունների չհամապատասխանող արտաքինն անմիջապես շեղում է:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ