News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 06
Տեսնել լրահոսը

Ֆիզիկական կազմվածքը բարելավելու համար տարբեր միջոցների օգտագործումն ավելի ու ավելի լայն տարածում է ստանում տղամարդկանց շրջանում: Բժիշկները, սակայն, նախազգուշացնում են. այդ միջոցներն անպտղության են բերում:

Ըստ Zee News-ի, անպտղություն են առաջացնում նաեւ երկարատեւ մարզումներն ու խիստ դիետաները, չխոսելով արդեն դեպրեսիայի եւ լարվածության մասին: Սակայն վտանգավոր է նաեւ նստակյաց կյանքը:

MedDaily-ի փոխանցմամբ, բժիշկները սովորաբար «անպտղություն» ախտորոշման մասին հայտնում են այն ժամանակ, երբ զույգը մեկ տարի շարունակ ապարդյուն փորձում է երեխա ունենալ: Սակայն խնդիրների իրական պատճառները մասամբ անտեսանելի են:

Երբեմն սերմնաբջիջը չի հասնում ձվարաններին, երբեմն էլ սերմնահեղուկում կենսունակ բջիջներ չեն լինում: Որպես կանոն, ազոսպերմիա կարող է առաջանալ հորմոնալ անհավասարակշռության, վնասվածքների, ձվարանների անգործունակության կամ վարակների հետեւանքով: Պատահում է, որ թեստերը ձվարաններում սերմնաբջիջ են ցույց տալիս, սակայն իրականում սերմնահեղուկում այն բացակայում է: Յուրաքանչյուր դեպք առանձին բուժում է ենթադրում: Սակայն բժիշկները մեկ հարցում համակարծիք են. պետք չէ չարաշահել ստերոիդները:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ