News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 06
Տեսնել լրահոսը

Բրիտանական Լեսթերի համալսարանի ուսանողը պարզել է, որ մարդը մտածում է նույն արագությամբ, որով խոսում է, եւ հաշվարկել էներգիայի քանակը, որն անհրաժեշտ է մտածելու գործընթացի համար։

Հենվելով ստացված տվյալների վրա, երիտասարդ հետազոտողը պարզել է, որ 3 ժամ 7 րոպե եւ 30 վայրկյան մտածելն արժե 1,5 ցենտ։ Այս մասին է Journal of Interdisciplinary Science Topics ամսագրում հրապարակված հոդվածը, որի կարճ բովանդակությունը ներկայացնում է N+1 պարբերականը։

Համարվում է, որ ուղեղն օգտագործում է մարդու օրգանիզմի կողմից ծախսվող էներգիայի մոտ 20 տոկոսը, հաղորդում է Mignews-ը։

Ուսանող Օզարենգկո Ուվուիգբեն իր հաշվարկների համար հիմք է ընդունել այն, որ ընդհանուր առմամբ մարդու օրգանիզմը մեծ ժամում ծախսում է 100 վտ։ Դա նշանակում է, որ ուղեղը ծախսում է մոտ 20 վտ մեկ ժամում։

Մեծ Բրիտանիայում մեկ կվտ/ժամն արժե 10 փենս, որից հետեւում է, որ մեկ փեննիով կարելի է գնել 1/16 կվտ/ժամ, որը մեզ 3,125 ժամ մտածելու հնարավորություն կտա։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ