News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Սերն ու ընտանիքն այնքան էլ անհրաժեշտ չեն հոգեկան հավասարակշռության եւ հանգստության համար: Այդ մասին խոսվում է Նոր Զելանդիայի Օոուքլենդի համալսարանի գիտնականների վերջին հետազոտություններում: 

Հետազոտությանը մասնակցել է 18-ից 94 տարեկան ավելի քան 4 հազար մարդ: 

Արդյունքում պարզվել է, որ միայնակ կյանքը ոմանց ավելի երջանիկ է դարձնում, քան ընտանեկանը: 

Ընդ որում, ինչպես պնդում են հետազոտության հեղինակները, այն մարդիկ, որոնք առանց ընտանիքի իրենց ավելի երջանիկ են զգում, պարտադիր չէ, որ ինտրովերտներ լինեն:  Ավելի հաճախ միայնության մեջ իրենց ավելի լավ են զգում նրանք, ովքեր ձգտում են խուսափել հակամարտություններից դրանց որեւէ դրսեւորմամբ, իսկ ընտանեկան կյանքում կամ սիրային հարաբերություններում ընդհարումներն ու վեճերն անխուսափելի են:  

Հոգեբանների կարծիքով այն մարդկանց համար, ովքեր միշտ ձգտում են ցանկացած եղանակով խուսափել հակամարտություններից, միայնակ կյանքը հոգեկան հավասարակշռությունը պահպանելու ամենալավ միջոցն է:  Հետազոտության ամբողջական տեքստին կարելի է ծանոթանալ  Social Psychological and Personality Science ամսագրում, հաղորդում է  Газета.Ru-ն:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ