News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Գիտնականների անցկացրած հետազոտությունը ցույց է տվել, որ լավատեսորեն տրամադրված մարդիկ իրենց դրսեւորումներում, առաջին հերթին՝ բիզնեսում հաջողության հասնելու ավելի մեծ հնարավորություններ ունեն, քան հոռետեսները:

Գիտափորձին մասնակցած լավատեսներին եւ հոռետեսներին առաջարկել են մի շարք հարցերի պատասխանել: Արդյունքում պարզվել է, որ լավատեսները շատ ավելի հաջողակ են բիզնեսում, քան հոռետեսները, քանի որ ավելի արագ են հասնում իրենց առջեւ դրված խնդիրների լուծմանը:

Ըստ Informing-ի, լավատեսները նաեւ հեշտությամբ են ծանոթանում նոր մարդկանց հետ, իսկ դա ազդեցություն է ունենում նրանց սեփական բիզնեսի վրա: Լավատեսները չեն կենտրոնանում առաջացած խնդիրների ուղղությամբ, հակառակը, ձգտում են հնարավորինս արագ լուծել դրանք:

Գիտնականները նաեւ պարզել են, որ լավատեսներն ավելի դյուրին են հաղթահարում հիվանդությունները, բացի այդ, նրանց օրգանիզմն ավելի արագ է աշխատում կենսական կարեւորության ռեսուրսների վերականգնման ուղղությամբ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ