News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Երկրի բնակչության շուրջ 2.5%-ը տառապում է, այսպես կոչված, երեւակայության բացակայությունից, որոնք չեն կարողանում ուղեղում պատկերացնել մտերիմների կերպարը, գրքերից տեսարաններ եւ նույնիսկ չափազանց պարզ բաներ: Այսպիսի եզրահանգման են եկել բրիտանացի գիտնականները:

Մեծ Բրիտանիայի Էքսետերի համալսարանից Ադամ Զեմանն ու նրա գործընկերներն այս բացահայտումը կատարել են պատահաբար. նրանցից օգնություն է խնդրել մի մարդ, որը սրտի վիրահատությունից հետո կորցրել է երեւակայության ունակությունը: Զեմանի խումբը կապ է հաստատել նրան խնդիրներ ունեցող երկու տասնյակ մարդու հետ եւ հետազոտություն սկսել:

ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ, ուսումնասիրության ընթացքում ուղեղի այն հատվածները, որոնք պատասխանատու են հիշողությունների վիզուալացման համար, չեն ակտիվացել, երբ գիտնականները խնդրել են պատկերացնել մոր դեմքը կամ որեւէ այլ վատ բան կամ իրադարձություն:

Cortex ամսագրում հրապարակված հոդվածի համաձայն, գիտնականներն առայժմ չգիտեն, թե ինչից է առաջանում երեւակայության բացակայության խնդիրը եւ ինչպես է զարգանում: Հստակ է, սակայն, որ խնդիրը կարող է լինել ինչպես ի ծնե, այնպես էլ ձեռքբերովի:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ