News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Դանդիի եւ Էդինբուրգի համալսարանների գիտնականները հայտնագործել են սպիտակուց, որը պաղպաղակի մեջ ավելացնելու դեպքում այն ավելի դանդաղ է հալվում, գրում է The Telegraph-ը։

BslA սպիտակուցը հանդիպում է բնական միջավայրում եւ  օգնում է մանրէներին միաձուլվել մեկը մյուսին եւ ձեւավորել բիոթաղանթներ։ Նման բիոթաղանթները ավելի կայուն են արտաքին ազդակների նկատմամբ, քան առանձին միկրոօրգանիզմները։ Պաղպաղակի մեջ այդ սպիտակուցը կապում է բաղադրամասերը՝ պաղպաղակը դարձնելով ավելի կայուն, գրում է ՏԱՍՍ-ը։

Այս սպիտակուցը պարունակող պաղպաղակը ավելի ուշ է հալվում, եւ նրանում սառույցի բրյուրեղներ չեն գոյանում, որի շնորհիվ պաղպաղակը պահպանում է միասեռ կառուցվածքը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ