News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Հարբուխն աշխատանքից բացակայելու «հարգելի» 9 պատճառների առաջատարն է: Այս մասին գրում է Lenta.ru-ն՝ վկայակոչելով The Independent-ին: Հարցումն անցկացրել է բրիտանական AXA PPP Healthcare ապահովագրական ընկերությունը:

Հարցման արդյունքներով, ղեկավարների 41%-ը նախընտրում է, որպեսզի հիվանդ աշխատակիցն աշխատավայր չգնա:

Աշխատանքից բացակայելու հարգելի պատճառները հետեւյալն է.

1. Հարբուխ;

2. Մեջքի ցավ;

3. Պատահական վնասվածքներ;

4. Սթրես;

5. Վիրաբուժական միջամտություն;

6. Դեպրեսիա;

7. Անհանգստություն;

8. Սովորական մրսածություն;

9. Միգրեն:

Հարցված շարքային աշխատակիցների գրեթե մեկ քառորդը պատրաստ է ղեկավարությանը ստել բացակայության իրական պատճառը մասին՝ մտավախություն ունենալով, որ ղեկավարությունն այն բավականաչափ հարգելի չի համարի: Ստելու առավել հակված են նրանք, որոնց բացակայության պատճառը ոչ թե ֆիզիկական է, այլ հոգեկան (սթրես, դեպրեսիա, անհանգստություն եւ այլն):

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ