News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Մոսկվայի Ն.Ի. Պիրոգովի անվան թիվ 1 քաղաքական կլինիկական հիվանդանոցի սիրտանոթային վիրաբուժության բաժանմունքի վարիչ, նույն հիվանդանոցին կից ֆլեբոլոգիական խորհրդատվական ախտորոշման կենտրոնի ղեկավար Ռաֆայել Գրիգորյանը մեծ ցանկություն ունի Հայաստանում կլինիկա հիմնել:

«Ես շատ կցանկանամ այստեղ կլինիկա հիմնել, սակայն նախաձեռնությունը պետք է երկկողմանի լինի, միայն իմ ցանկությունը քիչ է: Ես ներկայացնում եմ Ռուսաստանի շահերը, հետեւաբար, երկու երկրների պատկան մարմիններն այդ հարցով պետք է զբաղվեն»,- NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Ռաֆայել Գրիգորյանը, որը Հայաստան է ժամանել՝ Էջմիածնի 2700-ամյակին նվիրված միջոցառումներին մասնակցելու նպատակով:

Մինչեւ Հայաստանում ներդրումներ կատարելը՝ պրոֆեսորն իր հայրենակիցներին օգնում է՝ անվճար բուժօգնություն տրամադրելով. «Նրանք, ովքեր դիմում են ինձ, մեծ սիրով օգնում եմ: Փորձում եմ հայրենակիցներիս համար բուժօգնություն կազմակերպել մեր հիվանդանոցում: Բացի դրանից՝ մեր կլինիկան 99 տոկոսով անվճար է, կարծում եմ՝ Հայաստանում էլ կարող են բուժօգնությունն անվճար դարձնել, պետք է որ խնդիր չառաջանա»:

Նշենք, որ Ռաֆայել Գրիգորյանը բժշկական գիտությունների դոկտոր է, պրոֆեսոր, ՌԴ վաստակավոր բժիշկ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ