ԵԽԽՎ-ն ցանկանում էր հավասարակշռություն պահել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ: Այս մասին այսօր՝ հունվարի 27-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է ՀՅԴ Հայ դատի եւ քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավար Կիրո Կանոյանը:

Նա նկատել է, որ ԵԽԽՎ-ում հայկական դիրքորոշումը պաշտպանել է հիմնականում սոցիալիստների խումբը, որտեղ ընդգրկված է նաեւ ՀՅԴ-ն: Իսկ Եվրոպական ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) խմբակցությունը, որտեղ ընդգրկված են ՀՀԿ-ն, ՕԵԿ-ն ու «Ժառանգությունը», կողմ է քվեարկել Միլիցա Մարկովիչի զեկույցին:

Մեծ Բրիտանիայի եւ Ֆրանսիայի պատվիրակների մեծ մասը դեմ է քվեարկել, իսկ ահա Վրաստանի եւ Ուկրաինայի պատվիրակները պաշտպանել են հակահայկական փաստաթուղթը:

«Այդուհանդերձ, չի կարելի չնշել, որ հայկական պատվիրակությունն աշխատել է ակտիվ, քան երբեւէ: Մեծ աշխատանք  իրականացվել նաեւ դիվանագիտական ճակատում»,-ասել է Մանոյանը:

Հիշեցնենք, որ հունվարի 26-ին ԵԽԽՎ-ում տեղի է ունեցել բրիտանացի պատգամավոր Ռոբերտ Ուոլթերի «Բռնության աճը Լեռնային Ղարաբաղում եւ Ադրբեջանի այլ գրավյալ տարածքներում» ու բոսնիացի պատգամավոր Միլիցա Մարկովիչի «Ադրբեջանի սահմանամերձ շրջանների բնակիչները միտումնավոր զրկված են ջրից» թեմայով հակահայկական զեկույցի քվեարկությունը։ Առաջին զեկույցը հաջողվեց տապալել, երկրորդը՝ ոչ։