Երևանի «ռեյդերական զավթումների» նոր թիրախներ կարող են դառնալ Հայաստանում գտնվող ռուսական արդյունաբերական և ենթակառուցվածքային ձեռնարկությունները, հայտարարել է ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղարի տեղակալ Ալեքսեյ Շևցովը։
Նախօրեին ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն նշել էր, որ Հայաստանում գործող ռուսական բիզնեսի նկատմամբ դրսևորվում են ոչ բարեկամական գիծ և բացահայտ «կրկնակի ստանդարտներ», իսկ այն, ինչ տեղի է ունենում ձեռնարկությունների և ամբողջ ճյուղերի հետ, որոնցում Ռուսաստանը միլիարդավոր ներդրումներ է կատարել, դժվար է անվանել այլ կերպ, քան «ռեյդերական զավթում»։
(«Ռեյդերական զավթումների») հաջորդ թիրախները կարող են դառնալ Հայաստանում գտնվող ռուսական արդյունաբերական և ենթակառուցվածքային ձեռնարկությունները», - լրագրողներին ասել է Շևցովը։





























