Ամենայն Հայոց Կաթողիկոսի ձեռամբ կօծվի Բյուրեղավանի նորակառույց եկեղեցին: Այս մասին NEWS.am–ին հայտնում են Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից:
Սեպտեմբերի 19-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի ձեռամբ կօծվի Կոտայքի թեմի Բյուրեղավան քաղաքի եկեղեցին, որը կառուցվել է ռուսաստանաբնակ հայորդիներ Մխիթար և Յուրի Արոյան եղբայրների բարերարությամբ, ճարտարապետ Էդիկ Պողոսյանի նախագծով։
Արարողության սկիզբը՝ ժամը 10:30:





























