ԱՄՆ ռազմածովային ուժերում ծառայող ամուսնական զույգը ձերբակալվելէ USS Abraham Lincoln ավիակրի վրա թմրանյութերի տարածման համար, ինչի հետևանքով նավաստիներից մեկը մահացել է մեծ չափաբաժնից։ Այս մասին հայտնել է The New York Post (NYP) թերթը՝ հղում կատարելով դատական փաստաթղթերին։
Բեյլի Շրամովսկին և նրա կինը՝ Ջոնի Պումաիհեալանին, ձերբակալությունից հետո խոստովանել են, որ 2022 թվականից անձնակազմի անդամներին վաճառել են կոկաին, ֆենտանիլ և օքսիկոդոն։ Դատարանի եզրակացության համաձայն՝ Շրամովսկուն մեղադրում են 2023 թվականի հունվարին նավաստիներից մեկի մահվան մեջ՝ ֆենտանիլի չափից մեծ դոզայի պատճառով, որից հետո նա շարունակել է նույն աղբյուրից ստացված նյութերի վաճառքը։
Երկու մեղադրյալների դատավճռի հրապարակումը նախատեսված է դեկտեմբերի 11-ին։ NYP տեղեկությամբ՝ Շրամովսկուն սպառնում է մինչև 40 տարվա, Պումաիհեալանիին՝ մինչև 20 տարվա ազատազրկում։




























