Ֆիլիպինների հարավում, միջնակարգ դպրոցում տեղի ունեցած հրաձգության հետևանքով երկու մարդ է զոհվել, ևս յոթը՝ վիրավորվել։ Այս մասին հաղորդել է GMA News հեռուստաալիքը՝ հղում կատարելով տեղի իշխանություններին։

Միջադեպը տեղի է ունեցել Մինդանաո կղզում, Հարավային Կոտաբատո նահանգի Բանգա մունիցիպալիտետում։

Նախնական տվյալներով՝ հրաձգությունը կազմակերպած անձը մահացած է։

Դեպքի առիթով քննություն է ընթանում։ Մունիցիպալիտետի բոլոր դպրոցներում դասերը դադարեցվել են։