News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Ամուսնությունից առաջ էվոլյուցիայի հայր Չարլզ Դարվինը թուղթ է վերցրել, էջը բաժանել երկու մասի եւ գրել «կողմ»-ն ու «դեմ»-ը:

Սուրբ Վալենտինի օրվա առիթով Telegraph-ը ներկայացրել է Էմմա Ուեջվուդի հետ ամուսնությունից առաջ մեծ գիտնականի հույսերն ու մտավախությունները (նրա հետ Դարվինն ապրել է ավելի քան 40 տարի):

«Դեմ» բաժնում Դարվինը գրել է. «Չի կարելի գնալ՝ ուր ուզում եմ, ակումբներում զրուցել խելացի մարդկանց հետ, պետք է գնալ կնոջ հարազատների տուն եւ գլուխը լցնել ամեն տեսակ հիմարություններով, ստիպված չեմ լինի ծախսել երեխաների համար եւ անհանգստանալ նրանց մասին, ստիպված չենք լինի վիճել»: Բացի այդ, կնոջ հետ «ավելի քիչ գումար կմնա գրքերի համար եւ երեկոյան կարդալ չի ստացվի»:

Դարվինին գրավել են մտքերը «երեխաների մասին (եթե դա Աստծո կամքը լինի)», «կյանքում եւ ծերության տարիներին ընկերոջ մասին», «մեկի մասին, ով կհոգա տան հոգսերը», «երաժշտության եւ կանացի զրույցների հմայքը»:

Ռոմանտիկ տրամադրությունն ընդհատում է հետեւյալ գրառմամբ. «Ոնց էլ մտածես՝ կինը շնից ավելի լավ է»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ