News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 30
Տեսնել լրահոսը

Ապրիլի 2-5-ին ադրբեջանական ագրեսիան հետ մղելիս ծանր վիրավորված 18-ամյա զինվորի մայրը նամակ է հղել ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին եւ խնդրում ամեն ինչ անել իր որդու կյանքը փրկելու եւ առողջությունը վերականգնելու համար, հաղորդում է Tert.am-ը: 

Նամակում, մասնավորապես ասվում է.

«ՀՀ Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին

Դիմում եմ Ձեզ մեծ խնդրանքով։ Ես՝ Անահիտ Միշայի Մկրտչյանս, զինվոր Առաքելյան Ռուբեն Ռազմիկի  մայր, որը ապրիլյան  ռազմական գործողությունների ժամանակ ծանր վիրավորվելով Թալիշում, տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն, որտեղ վիճակը բժիշկները ներկայացնում են ծայրահեղ ծանր՝ ողնուղեղի 5-րդ եւ 9-րդ ողերի վնասվածքով, կյանքին վտանգ սպառնացող։

Խնդրում եմ Ձեզ ամեն ինչ անել երեխայիս կյանքը փրկելու եւ առողջությունը վերականգնելու համար։ Ասեմ՝ չնայած այս ամենին, խախտվել է օրենք, ըստ որի՝ միակ ժառանգը առաջնագծում լինելու իրավունք չուներ՝ սպիտակի վրա սեւով  գրված օրենքի համաձայն։ Եղածը եղած է։ Խնդրում եմ Ձեր գութը շարժեք եւ եղեք իմ միակի կողքին, որն այս պահին էլ, չգիտակցելով վիճակը, պատրաստ է հետ վերադառնալ հանուն հայրենիքի պաշտպանության մեծ գործի։

Առաքելյան Ռուբեն Ռազմիկի. 1997 թվական. Թալիշի երկրորդ գումարտակ. Կոտայքի մարզի զինկոմիսարիատ. զորակոչ՝ 2015 թվական հուլիսի 13»:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ցավում եմ, որ հողը, որի համար տղաները իրենց կյանքը տվեցին, այլևս չկա. քառօրյա պատերազմում զոհված զինվորի մայր
Նրա խոսքով, հնարավոր է, որ կան տղաներ, որոնք այդքան ճանաչված չեն, սակայն դա էական չէ, Ադամի կերպարում ամբողջացվում են բոլոր հերոսները՝ ամեն մեկն իր...
Այդ օրերին Արցախում էի և ադրբեջանական վայրագությունների ականատեսն եմ եղել․ Թաթոյանը՝ քառօրյայի մասին (վիդեո)
Ադրբեջանը միշտ է ցույց տվել, որ երբեք էլ չի շարժվելու խաղաղության ճանապարհով, այդ իշխանությունը կառուցված է հայերի նկատմամբ ատելության...
Շիրակի մարզպետը հարգանքի տուրք է մատուցել Ապրիլյան քառօրյայի, Արցախյան պատերազմների զոհերի հիշատակին
Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանի գլխավորությամբ մարզպետի...
Այսօր ապրիլյան քառօրյա պատերազմի 8-րդ տարելիցն է
Արցախա-ադրբեջանական շփման գծի ողջ երկայնքով լայնամասշտաբ ռազմական...
Եկեք մեզ չխաբենք. արցախահայությանը Ադրբեջանում սպասում է միայն ցեղապանություն. ցեղասպանագետ Սուրեն Մանուկյան
Դրա համար ես միացել եմ Հայաքվեին եւ դրել իմ ստորագրությունը եւ իմ ընկեներին...
44-օրյա պատերազմին մասնակցած շուրջ 300 ահաբեկիչ է նույնականացվել․ Արգիշտի Քյարամյան
Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության կողմից առերևույթ հանցագործություններ․․․
Ամենաշատ