News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Վերջերս Ucom ընկերությունը մասնակցել է «Մարդկային ռեսուրսների կառավարման լավագույն փորձ» ուսումնասիրությանը, որը կազմակերպվում և իրականացվում է Ամստերդամում հիմնադրված Լավագույն գործատուների ինստիտուտի (http://www.top-employers.com/) կողմից:

Լավագույն գործատուների ինստիտուտինախաձեռնությամբ ամեն տարի իրականացվող ուսումնասիրության նպատակն է ուսումնասիրել ամբողջ աշխարհի խոշոր գործատուների կողմից իրենց աշխատակիցներին առաջարկվող պայմանները և իրականացնել գնահատում՝ ընդունված միջազգային չափանիշներին համապատասխան:Արդյունքում, աշխարհի միայն առաջատար գործատուներն են արժանանում «Լավագույն գործատու» տիտղոսին: 

Ucom ընկերության կողմից իր աշխատակիցներին առաջարկող պայմանների գնահատումն իրականացվել է 9 չափանիշների հիման վրա՝

1. Մեծ պոտենցիալով աշխատակիցների կառավարման ռազմավարություն

2. Մարդկային ռեսուրսների պլանավորում

3. Աշխատակցի ընդունելության գործընթաց

4. Ուսուցում և մասնագիտական զարգացում

5. Աշխատանքի արդյունավետության կառավարում

6. Առաջնորդություն

7. Կարիերայի և մասնագիտական առաջխաղացման կառավարում

8. Աշխատակիցների փոխհատուցում ու արտոնություններ

9. Մշակույթ

Արդյունքում, Ucom-ը բարեհաջող անցել է հավաստագրման գործընթացի բոլոր փուլերը և արժանացել «Հայաստանում 2016թ. լավագույն գործատու» տիտղոսին, քանի որ ընկերության կողմից իր  աշխատակիցներին առաջարկվող պայմանները համապատասխանել և որոշ հարցերում անգամ գերազանցել են հավաստագրմանը ներկայացվող բոլոր չափանիշները:

«Հպարտությամբ պետք է նշեմ, որ մեր ընկերությունը 2016 թվականին «լավագույն գործատու» տիտղոսինարժանացած միակ հայկական ընկերությունն է: Այս մրցանակը վկայում է մեր աշխատակազմի պրոֆեսիոնալիզմի մասին: Այն փորձը, որ մենք կուտակել ենք տարիների ընթացքում, նաև այն ժառանգությունը, որ ստացել ենք Օրանժ Արմենիա ընկերությունից հիմք են հանդիսացել, որ մեր ընկերությունը համարվի միջազգային չափանիշներին համապատասխանող լավագույն ընկերություն», - նշել է Ucomընկերության տնօրեն Հայկ Եսայանը:

Մարդկային ռեսուրսների և կազմակերպության զարգացման տնօրեն Մարինե Ազնաուրյանը նշել է՝«Այս հավաստագիրը մարդկային ռեսուրսների կառավարման ոլորտում մեր աշխատանքի գնահատականն է և, միաժամանակ, պարտավորեցնում է մեզ բարելավել մեր անձնակազմի աշխատանքային պայմաններն ու զարգացման հնարավորությունները»:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Team-ը դարձել է CaseKey կրթական ակադեմիայի գործընկերը
Վերապատրաստման ծրագրի ավարտին թիմերին կներկայացվի իրական բիզնես խնդիր, որը պետք է լուծել...
ԲՏԱ նախարարն այցելել է «Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց», ներկայացրել նորանշանակ գլխավոր տնօրենին
Հաջողություն եմ մաղթել նորանշանակ տնօրենին և վստահությունս հայտնել, որ...
Ucom ընկերությունը շարունակում է ցանցի վերազինումը
Ընկերությունն ամբողջ տարվա ընթացքում լրջագույն արդիականացման աշխատանքներ է իրականացնելու...
Ucom-ը հանդես է եկել նոր փաթեթի առաջարկով
Այս ակցիայից օգտվելու համար անհրաժեշտ է բաժանորդագրվել մինչև 2024 թ․ մայիսի 31-ը ներառյալ...
Team-ի նոր սերնդի ցանցը Աշտարակում է (ֆոտո)
Տիեզերական արագության ինտերնետ ապահովող այս ցանցն այժմ հասանելի է Աշտարակ քաղաքի ավելի քան 8000 տնային տնտեսության...
Ucom ընկերությունը շարունակում է ցանցերի վերազինումը
Ապրիլի 10-ի նույն աշխատանքներով պայմանավորված կարող են ձայնային կապի որոշակի ընդհատումներ նկատվել Երևանում...
Ամենաշատ