News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Ուշադիր, հոգատար, պատասխանատու, հասնող, հումորով. Ռոբերտի մասին հարազատների բոլոր հիշողությունները միայն դրական են: Ռոբերտի հետ բոլորն իրենց ավելի ապահով էին զգում, որովհետեւ նա հուսալի էր, իր խոսքի տերն էր, գործը երբեք կիսատ չէր թողնում, նա միշտ ամեն իրավիճակից ելք էր գտնում՝ ճիշտ ելք, Ռոբերտն իրենց թիկունքն էր:

Մինչեւ Արցախի հերոս դառնալը Ռոբերտը իրենց հերոսն էր…

Մարտի դաշտում վճռական պահին 19-ամյա պատանու գործած սխրանքը նրան ճանաչողներին չի զարմացրել: «Որ ասում են՝ ընկերներին չի թողել, ընկերոջը վիրավոր  բերել է խրամատ, ասում եմ՝ դա հերսություն չի, դա իր համար նորմալ երեւույթ է, որովհետեւ ինքն իր ընկերոջը չէր կարող թողնել: Նա ուրիշ կերպ չէր կարող»,- ասում է տատը՝ Անահիտ Գեւորգյանը:

Թոռանը տատից լավ ոչ ոք չգիտեր. դպրոցում նրա ուսուցչուհին է եղել, դասղեկը: Դեռ այն ժամանակ էր Ռոբերտը սովորել՝ իր ոչ մի արածի համար հարազատները պիտի չամաչեն: Տատը թոռանը մյուսներից խիստ էր գնահատում, թոռը վիրավորվել էր, երբ ակնկարկել էին, թե բարձր գնահատականները տատիկի խաթր են դրել, որոշել էր դիմում գրել տնօրենին, դասարանը փոխել, որ ոք չկասկածի, թե ինքը կարող է առիթից օգտվել:

Ռոբերտը ճարպիկ էր, խելացի, արագ կողմնորոշվող, «ուղեղը ժամացույցի մեխանիզմի նման էր աշխատում»: Դրա համար երբ իմացան, որ զոհվել է՝ չհավատացին, մտածեցին՝ անհնար է, նա անպայման մի ելք կգտներ: Ու Ռոբերտը գտել էր ելքը. իր տեսակի համար միակ ընդունելի ելքը… Մինչեւ վերջին փամփուշտը կրակելով ու վերջին նռնակը նետելով՝ զեկուցել էր. «Մի նռնակ ունեմ, օղակը քաշած սպասում եմ իրենց, հենց գան, ես դրանց մերը... ով էլ որ էս դիրքը հանձնի... ես էս դիրքը հանձնողը չեմ»:

«Երբ իմացա կատարվածի մասին, մտածեցի, որ տվյալ իրավիճակից ելնելով է գործել, գցեցի-բռնեցի, որ հարցի լուծման միակ տարբերակը դա է համարել»,- ասում է պապը՝ Գեւորգ Աբաջյանը:

Ռոբերտը բժշկական քոլեջում էր սովորում, որոշել էր վերադառնալ, ուսումը համալսարանում շարունակել: Բայց ծառայության ընթացքում հասցրել էր սիրել նաեւ համազգեստը: «Ուրիշները երբ գալիս են արձակուրդ, ուզում են էնտեղից քաղաքացիական շորերով գան, բայց  Ռոբերտը որ գալիս էր, ինչ-որ տեղ էր ուզում գնար, զինվորական համազգեստն էր հագնում, հպարտանում էր..»։

Վերջին արձակուրդի ժամանակ տուն չէր եկել՝ մոր «խաթրից դուրս չգալու համար»: Զանգել էր, ասել, թե որպես լավ ծառայության խրախուսանք հինգ օրով արձակուրդ են տվել: Մայրն անհանգստացել էր՝ ժամանակը քիչ է, չարժե ձմռանն այդքան ճանապարհ կտրել, ճանապարհները սառչած են, վտանգավոր է, խնդրել էր, որ չգա: Ռոբերտը մնացել էր զորամասում:

Վերջին անգամ ծնողները ապրիլի 1-ին էին նրա հետ խոսել: Առավոտյան զանգել էր, որ շնորհավորի հոր ծննդյան տարեդարձն ու դիրքեր բարձրանալուց առաջ լսի մոր ավանդական «Աստված ձեր հետ, բալես»-ը...

Աբաջյանների տան շեմին, ոտքի տակ ուսադիր է ընկած: Ադրբեջանցի բարձրաստիճան զինվորականինն է եղել, որին սահմանն անցել ու ոչնչացրել է հատուկ նշանակության ջոկատը: Ուսադիրները պոկել են, մեկը բերել են Ռոբերտի, մյուսը՝ նրա վաշտի հրամանատար, կապիտան Արմենակ Ուրֆանյանի ընտանիքին: Հաջորդ անգամ Ռոբերտի գերեզմանին այցելելիս ուսադիրը կդնեն նրա ոտքերի տակ:

Ռոբերտ Աբաջյանը զոհվել է ապրիլի 2-ի գիշերը՝ Մարտակերտի ուղղությամբ տեղակայված իրենց դիրքը անձնազոհաբար պաշտպանելիս: Գնդի հրամանատարի տեղակալ Ալիկ Սարգսյանը պատմել է, որ կապիտան Արմենակ Ուրֆանյանի ղեկավարած վաշտի փոքրաթիվ զինվորները ռազմական գործողությունների առաջին գիշերը մի քանի անգամ հետ են շպրտել հակառակորդի՝ իրենց բազմիցս գերազանցող ուժերին՝ անհավասար մարտում ցուցաբերելով բացառիկ մարտունակություն եւ հերոսություն: Հակառակորդը նախ հրետակոծել էր նրանց պահպանության տակ գտնվող դիրքը, ապա գործի դրել տանկերն ու հետեւակը: Առաջին գրոհը տղաները հաջողությամբ հետ են մղել, ապա շարքից հանել են հակառակորդի մեկ տանկ եւ տապալել գրոհի երկրորդ փորձը: Ամբողջ ընթացքում վաշտը կռվել է հակառակորդի ինտենսիվ հրետակոծության տակ՝ ոչ մի քայլ չնահանջելով: Կապիտան Ուրֆանյանն ու շարքային Քյարամ Սլոյանը զոհվել են արկի պայթյունից, շարքային Անդրանիկ Զոհրաբյանը վիրավորվել է, ինչից հետո Ռոբերտ Աբաջյանն իր վրա է վերցրել դիրքի պաշտպանությունը եւ միայնակ շարունակել մարտը պատնեշի վրայով:

Երբ հակառակորդը դիտակետերը շրջանցելով՝ ներթափանցել է դիրք, Ռոբերտ Աբաջյանը վիրավորվել է, վիրավորված Անդրանիկ Զոհրաբյանին իր հետ տանելով՝ նահանջել է մինչեւ վերջին խրամախորշ, որտեղից կապ է հաստատել գումարտակի հրամանատարի հետ, նրան մարտի մասին կարեւոր տեղեկություններ հաղորդել եւ շարունակել է կրակել մինչեւ իր մոտ եղած վերջին փամփուշտը: Իսկ երբ հակառակորդը մոտեցել է, դուրս է եկել, պարզել իր մոտ մնացած միակ նռնակը՝ իբր ուզում է հանձնվել, ապա պայթեցրել է իրեն ու հակառակորդի մի քանի զինվորների:

Ռոբերտի եւ նրա զինակից ընկերոջ` Անդրանիկ Զոհրաբյանի մարմինները հակառակորդը փոխանցել է օրեր անց, երբ Կարմիր Խաչի միջնորդությամբ իրականացվել է մարմինների փոխանակում:

Արցախի նախագահ Բակո Սահակյանը մայիսի 8-ին հետմահու «Արցախի հերոսի» կոչում է շնորհել ապրիլյան պատերազմում զոհված, կրտսեր սերժանտ Ռոբերտ Աբաջյանին: Նշենք, որ առաջին անգամ է Արցախի Հնրապետության բարձրագույն պարգեւին արժանանում կրտսեր սերժանտը:

 

 

 

 

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ցավում եմ, որ հողը, որի համար տղաները իրենց կյանքը տվեցին, այլևս չկա. քառօրյա պատերազմում զոհված զինվորի մայր
Նրա խոսքով, հնարավոր է, որ կան տղաներ, որոնք այդքան ճանաչված չեն, սակայն դա էական չէ, Ադամի կերպարում ամբողջացվում են բոլոր հերոսները՝ ամեն մեկն իր...
Այդ օրերին Արցախում էի և ադրբեջանական վայրագությունների ականատեսն եմ եղել․ Թաթոյանը՝ քառօրյայի մասին (վիդեո)
Ադրբեջանը միշտ է ցույց տվել, որ երբեք էլ չի շարժվելու խաղաղության ճանապարհով, այդ իշխանությունը կառուցված է հայերի նկատմամբ ատելության...
Շիրակի մարզպետը հարգանքի տուրք է մատուցել Ապրիլյան քառօրյայի, Արցախյան պատերազմների զոհերի հիշատակին
Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանի գլխավորությամբ մարզպետի...
Այսօր ապրիլյան քառօրյա պատերազմի 8-րդ տարելիցն է
Արցախա-ադրբեջանական շփման գծի ողջ երկայնքով լայնամասշտաբ ռազմական...
Եկեք մեզ չխաբենք. արցախահայությանը Ադրբեջանում սպասում է միայն ցեղապանություն. ցեղասպանագետ Սուրեն Մանուկյան
Դրա համար ես միացել եմ Հայաքվեին եւ դրել իմ ստորագրությունը եւ իմ ընկեներին...
44-օրյա պատերազմին մասնակցած շուրջ 300 ահաբեկիչ է նույնականացվել․ Արգիշտի Քյարամյան
Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության կողմից առերևույթ հանցագործություններ․․․
Ամենաշատ