Էստոնիայի արտգործնախարար Մարգուս Ցահքնան հայտնել է մոտ ապագայում հանրապետություն ամերիկյան նոր ռազմական զորախումբ ուղարկելու ԱՄՆ-ի ծրագրերի մասին։

«Միացյալ Նահանգները մեզ տեղեկացրել են, որ զորքերի ռոտացիայի վերանայման արդյունքում ամերիկյան ուժերը կմնան Էստոնիայում։ Այսպիսով, մոտ ապագայում տեղի կունենա նոր ռոտացիա, և սա շատ դրական նորություն է», — Նյու Յորքում էստոնական ERR հեռուստառադիոընկերությանն ասել է նա։

Ցահքնայի խոսքով՝ Վաշինգտոնն Էստոնիային հասկացրել է, որ չնայած ամռան սկզբին երկրում տեղակայված ամերիկյան ստորաբաժանումների դուրսբերմանը, պետք է հանգիստ մոտեցում ցուցաբերել իրավիճակին։

«Մենք մի շարք փաստարկներ ենք ներկայացրել առ այն, թե ինչու է Բալթյան երկրներում և Լեհաստանում ամերիկյան զորքերի հետագա տեղակայումն անհրաժեշտ կայունության ու խաղաղության ապահովման, ինչպես նաև ուժերը զսպելու համար», — հայտարարել է արտգործնախարարը։

Նա նշել է, որ Էստոնիան խոստացել է անհրաժեշտության դեպքում հոգալ հանրապետությունում դաշնակից զորքերի պահպանման ծախսերը։

Ցահքնան ընդգծել է, որ ամերիկյան զորախմբի ռոտացիան տեղի կունենա մոտ ապագայում։

Հուլիսի սկզբին ERR-ը հայտնել էր, որ Էստոնիայում տեղակայված ամերիկյան զորքերի մեծ մասը հեռացել է երկրից։

Ներկայում ԱՄՆ-ն վերանայում է Եվրոպայում տեղակայված իր զինված ուժերի տեղաբաշխումը։