News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Կարծում եմ՝ նման օրեր պետք է շատ լինեն, որպեսզի երեխաները միշտ բարձր տրամադրություն ունենան եւ միայն ու միայն դրական էմոցիաներ։ Այսմասին, այսօր՝ մայիսի 29-ին, NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշել է դերասանուհի Գայանե Ասլամազյանը, որն այսօր Հուսիսային պողոտայում մասնակցում է NEWS.am–ի ամենամյա բարեգործական ակցիային։ 

«Ես այստեղ պաղպաղակ եմ վաճառում եւ կարծում եմ՝ բավականին հաջողությամբ են մարդիկ գնում։ Այսպիսի նախաձեռնություններին աշխատում եմ ներկա գտնվել ու գոնե իմ փոքրիկ լուման ներդնել այս դժվար իրականության մեջ»։

Նշենք, որ Երեւանի Հյուսիսային պողոտայում, այսօր՝ առավոտյան ժամը 11-ից ընթանում է NEWS.am-ի ամենամյա բարեգործական ակցիան, որից ստացված հասույթն այս տարի ամբողջությամբ կհատկացվի ապրիլին Արցախում զոհված զինծառայողների եւ սոցիալապես անապահով ընտանիքներին, որոնցում կան երեխաներ:

Ակցիայի շրջանակում պաղպաղակ եւ քաղցր ըմպելիքներ են վաճառում  հասարակական-քաղաքական գործիչներ, հայկական շոու բիզնեսի աստղերը՝ երգիչ-երգուհիներ, սերիալների հայտնի դերասաններ, հաղորդավարներ, ճանաչված մարզիկներ:

Ակցիային աջակցում են «Թամարա», «Աշտարակ կաթ», «Էլիտ Շանթ», «Մարիաննա» եւ Coca-Cola ընկերությունները, ինչպես նաեւ սիրիահայ Խաչիկ Ասլանյան ԱՁ-ի «Միսթր Քորն» ապրանքանիշը:

Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ