News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 09
Տեսնել լրահոսը

Հայերը սպասում են, որ Ֆրանցիսկոս պապը հունիսի 24-26-ը Հայաստան կատարելիք այցի ժամանակ կկրկնի Ցեղասպանության մասին խոսքերը: Այս մասին գրում է ֆրանսիական La Croix պարբերականը՝ հավելելով, որ Պապի այցի շրջանակում կլինի նաեւ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում:

2015 թվականի հոկտեմբերին Թուրքիա այցի ժամանակ Ֆրանցիսկոս պապը ձեռնպահ մնաց այդ խոսքերից, բայց, ի զարմանս շատերի, դրանք նշեց 2015 թվականի ապրիլի 12-ին Վատիկանում պատարագի ժամանակ, որին ներկա էին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը, Ամենայն Հայոց Գարեգին 2-րդ կաթողիկոսը (երկրի քրիստոնյաների 85%-ն այս եկեղեցու հետեւորդ են), ինչպես նաեւ Մեծի Տանն Կիլիկիո Արամ 1-ին կաթողիկոսն ու Հայ Կաթողիկե եկեղեցու պատրիարք Գրիգոր Պետրոսը:

«Այդ օրն ինչ-որ պատահեց: Ես տեսա, թե ինչպես էին երկու կաթողիկոսները զսպում արցունքները, տեսա նաեւ Հայաստանի նախագահի զգացմունքները»,- Փարիզում կայացած ասուլիսում պատմեց Սան Կրուա թեմի հոգեւորական Ժոզեֆ Քելեքյանը:

Այդ օրերի եւս մեկ կարեւոր թեմա պետք է դառնա խաղաղությունը: Արնուվիլ լե Գոնեսի Առաքելական եկեղեցու հոգեւորական, հայր Մանուել Հովհաննիսյանի խոսքով, շաբաթ Երեւանի Հանրապետության հրապարակում հանուն խաղաղության աղոթքով էկումենիկ հանդիպմանը 50-60 հազար մարդ կմասնակցի:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հարցմանը մասնակցած հոգեւորականների երկու երրորդը կարծում է, որ Բրիտանիան այլևս քրիստոնյա երկիր չէ
64%-ից ավելին ասել է, որ երկիրը կարելի է անվանել քրիստոնյա, բայց...
Անգլիկան եկեղեցին կարող է անցնել Աստծո համար գենդերային չեզոք տերմինների
Եկեղեցին հայտնել է, որ գարնանն այդ հարցով հատուկ հանձնաժողով կստեղծի․․․
Հնդկաստանում քահանան ձերբակալվել է մոտ 100 հոգու «քրիստոնեություն ընդունելու» համար «գայթակղելու» պատճառով
Տեղի ոստիկանությունը հայտնել է, որ 43-ամյա քահանա Պաուլուս Մասիհը Սուրբ Ծննդյան նախօրեին փորձել է կրոնափոխ դարձնել մոտ 100 մարդու․․․
ԱՄԷ-ում ավելի քան 1400 տարի առաջ կառուցված քրիստոնեական վանք է հայտնաբերվել
Սա տարածաշրջանում հայտնաբերված երկրորդ վանքն է, եւս մեկը հայտնաբերվել է 1990 թվականին․․․
Քրիստոնյա Եկեղեցիները Հռոմում քննարկել են Սուրբ Զատիկը նույն օրը նշելու հարցը
Երկխոսության և խաղաղության համար աղոթքի հավաք...
Այսօր հայ առաքելական եկեղեցին նշում է Խաչվերացը
Հայաստանյայց Եկեղեցում Խաչվերացը տոնում են սեպտեմբերի 11-17-ն ընկած ժամանակահատվածում հանդիպող կիրակի օրը…
Ամենաշատ