News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը

Հորդառատ անձրեւներից առաջացած սողանքավտանգ իրավիճակի եւ Թերեք գետի վարարման պատճառով հունիսի 23-ից  Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհին փակման հետեւանքով խցանման մեջ հայտնված ՀՀ քաղաքացիներին Վրաստանում Հայաստանի դեսպանատունը միայն օգտակար ինֆորմացիա տրամադրելով է կարողանում օգնել: Այս մասին այսօր՝ հունիսի 28-ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց Վրաստանում Հայաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Յուրի Վարդանյանի օգնական Անի Հայրապետյանը: Նրա խոսքով, դեսպանությունն անընդհատ կապի մեջ է վրացական կողմի հետ եւ ամեն ինչ փորձում է անել ՀՀ քաղաքացիներին օգնելու համար:

«Այս պահին տարածքում անհրաժեշտ տեխնիկան աշխատում է, ճանապարհը հնարավորինս արագ վերականգնելու նպատակով:

Հայաստանի Հանրապետության բազմաթիվ քաղաքացիներ են կանգնել դժվարությունների առջեւ, որը շատ ցավալի է, մեզ շատ են զանգահարում, բայց, ցավոք սրտի, դեսպանությունն այս իրավիճակում միայն ինֆորմացիայով կարող է աջակցել, մենք անընդմեջ կապի եմջ ենք վրացական կողմի հետ: Այս պահին մեր ունեցած տեղեկություններով դեռ 12-13 օր ճանապարհը փակ է լինելու»,-ասաց նա:

Ավելի աղ տեղեկացրել էինք, որ հորդառատ անձրեւներից առաջացած սողանքավտանգ իրավիճակի եւ Թերեք գետի վարարման պատճառով հունիսի 23-ից  փակվել է, բազմաթիվ ՀՀ քաղաքացիներ հայտնվել են փակուղու մեջ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ՀՀ-ի ամենաերկար թունելը․ ներկայացվել է Հյուսիս-հարավի 60կմ-ոց նոր ճանապարհահատվածի ծրագիրը (վիդեո)
Ճանապարհահատվածի կառուցումը կնպաստի նաև ապրանքաշրջանառության ավելացմանն ու տուրիզմի զարգացմանը…
5,3 մլրդ դրամ հատկացվեց մոտ 26,2 կմ ճանապարհի նորոգման և 19 օբյեկտի կառուցման ավարտի համար
ՏԿԵՆ-ի միջոցներից 3,6 միլիարդ դրամ, իսկ ընդհանուր ճանապարհների համար հատկացված...
ՏԿԵ փոխնախարարի և ԱԶԲ պատվիրակության քննարկման առանցքում է եղել Հյուսիս-հարավի Սիսիան-Քաջարան հատվածի կառուցման ծրագիրը
Կողմերը քննարկել են երկկողմ փոխգործակցության ընդլայնման հնարավոր...
Լարսը փակ է բեռնատարների համար
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ…
ԱԶԲ ներկայացուցիչների հետ քննարկվել են Հյուսիս-հարավի՝ հարավային հատվածում նախատեսվող ծրագրերը
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամում ապրիլի 16-ին տեղի է ունեցել...
Դեսպանը Հայաստանն անվանել է «Իրանի շնչուղին դեպի հյուսիս»
Դեսպանը պարզաբանեց, որ Իրանը Հայաստանը դիտարկում է ոչ միայն որպես երեք միլիոնանոց շուկա, այլև որպես հարթակ...
Ամենաշատ