Ոստիկանության համակարգում այսօր եւս մեկ պաշտոնանկություն է տեղի ունեցել։ Զբաղեցրած պաշտոնից ազատվել է ոստիկանության Բաղրամյանի բաժնի պետ Մանվել Դավթյանը: Տեղեկությունը  NEWS.am-ի հետ զրույցում հաստատել են ոստիկանության լրատվության վարչությունից։ Նա գտնվում է կադրային ռեզերվում

Ավելի վաղ հղում անելով մեր աղբյուրներին գրել էինք, որ  այսօր ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հրամանով զբաղեցրած պաշտոնից ազատվել է Էրեբունու բաժնի պետ  Գեւորգ Հակոբյանը։

Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ նրա փոխարեն արդեն նոր նշանակում է եղել։ Էրեբունու բաժնի պետ է նշանակվել Գրիշա Ամիրխանյանը։