Փարանջա կրելը չի կարող նպաստել Գերմանիայում կանանց ինտեգրացիայի գործընթացին: Այդ մասին հայտնել է ԳԴՀ-ի կանցլեր Անգելա Մերկելը Redaktionsnetzwerk Deutschland խմբագրական միավորմանը տված հարցազրույցում, որից մեջբերումներ է անում DPA գործակալությունը:
Նրա կարծիքով, կինը, որի դեմքն ամբողջությամբ փակ է, հազիվ թե ինտեգրվելու շանս ունի:
Կանցլերը խուսափել է պատասխանել այն հարցին, թե արդյոք հնարավոր է համարում Գերմանիայում փարանջա կրելու լիակատար արգելք մտցնելը: «Այստեղ խոսքը քաղաքական եւ իրավական գործընթացի մասին է, որի լուծման համար ներքին գործերի նախարար Թոմաս դե Մեզիերն իմ լիակատար աջակցությունն է վայելում», - նշել է Մերկելը, հայտնում է ՏԱՍՍ-ը: