News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Ֆրանսիայի Պետական խորհրդի կողմից մահմեդական կանանց լողազգեստների արգելքն անիրավաչափ ճանաչելուց հետո Կաննում թույլատրել են քաղաքային լողափերին բուրկինիով հայտնվել: DW-ի փոխանցմամբ՝ քաղաքապետարանի հրամանը, որը պետք է գործեր մինչեւ սեպտեմբեր, ժամկետից շուտ չեղարկվել է:

Քաղաքապետ Դեւիդ Լիսնարը նշել է, որ չեն պատրաստվում բողոքարկել Պետական խորհրդի վճիռը: Նա, սակայն, ընդգծել է, որ խնդիրը լուծված չի համարում. հարկավոր է բուրկինին արգելել կա՛մ ամբողջ երկրի տարածքում, կա՛մ քաղաքային իշխանություններին թույլատրել այդ հարցով ինքնուրույն որոշում կայացնել:

Պետական խորհրդի՝ օգոստոսի 26-ին կայացրած վճռով չեղարկվել է բուրկինիի արգելքը, որը սահմանել էր Ֆրանսիայի Լազուրե ափի Վիլնյով Լուբեի քաղաքային իշխանությունը: Բուրկինիի արգելք է սահմանվել Ֆրանսիայի հանգստավայրային 15 քաղաքներում, այդ թվում՝ Նիսում եւ Կաննում: Արգելքի սահմանումից ի վեր բազմաթիվ կանայք են տուգանվել: Կաննում, օրինակ, տուգանքի չափը 38 եվրո էր:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ