News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

ԱՄՆ Քանզասի նահանգի Մայեթթա քաղաքի դպրոցականները փաստագրական ֆիլմ են պատրաստել ամերիկացի բուժքրոջ մասին, որը Ցեղասպանությունից որբացած հազարավոր հայ երեխաների է փրկել:

Անցյալ տարվա նոյեմբերին մի խումբ աշակերտներ սկսել էին աշխատել փաստագրական ֆիլմի վրա, որը պատմում է քույր Էմմա Քուշմանի մասին, փոխանցում է cjonline-ը: Այն բանից հետո, երբ Օսմանյան կայսրության կառավարությունը սկսում է վռնդել օտարերկրացիներին իր տարածքից, Քուշմանը մնում է Քոնիայի հիվանդանոցում, որտեղ աշխատում էր ավելի քան 10 տարի:

Ցեղասպանության տարիներին Քուշմանը հիվանդանոցը վերածել էր որբանոցի, որտեղ թաքցնում էր երեխաներին եւ ջանում էր միավորել բաժանված ընտանիքները: Դպրոցական Լյուք Բոյդենը հիշեցնում է, որ դա շատ վտանգավոր էր, քանի որ օսմանյան կառավարությունն այդ ժամանակ ամեն տեղ որոնում էր հայերին:

Ցեղասպանության փաստի ուսումնասիրությունից բացի, աշակերտները նաեւ հարցազրույց են վարել ցեղասպանագետ Ռիչարդ Հովհաննիսյանի եւ Սառա Քոենի հետ:

Ֆիլմի համար հեղինակները 7.5 հազար դոլար մրցանակ են ստացել: Նրանք նաեւ հնարավորություն են ստացել էմմա Քուշմանի գերեզմանաքարի վրա փորագրություն թողնել: Նրանք որոշել են տապանաքարի վրա փորագրել «էմմա Դարլինգ Քուշման. լույս մթության մեջ» (“Emma Darling Cushman: A Light in the Darkness”):

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Թող Հայոց ցեղասպանության Ս. Նահատակների բարեխոսությամբ շենանա մեր հայրենիքը. Հայր Զաքարիա
Թող Հայոց ցեղասպանության Ս. Նահատակների բարեխոսությամբ շենանա մեր...
Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվան նվիրված վահանակներ են տեղադրվել Կրասնոդարում
Միջազգային առաջին արձագանքը 1915թ. մայիսի 24-ի Ֆրանսիայի, Ռուսաստանի և Մեծ Բրիտանիայի համատեղ հայտարարությունն էր, որտեղ հայ ժողովրդի...
«Ուրացված ցեղասպանությունը նոր ոճիր է ծնում». Սեյրան Օհանյանը կոչ է անում միանալ ջահերով երթին
Հայաստանի համար այս վճռորոշ օրերին, մեր ազգային անվտանգությունը...
Ապրիլի 24-ին Երևանի մետրոպոլիտենն աշխատելու է արտակարգ ռեժիմով
Երևանի մետրոպոլիտենի աշխատանքային գրաֆիկում կլինեն որոշակի ժամային...
Փարիզի Հաղթական կամարի հավերժական կրակի թեժացման արարողություն՝ ի հիշատակ Հայոց ցեղասպանության զոհերի
Ապրիլի 20-ին Ֆրանսիայում Հայաստանի դեսպան Հասմիկ Տոլմաջյանի, Հայ…
Եվրախորհրդարանում համաժողով է անցկացվել՝ նվիրված Հայոց Ցեղասպանությանը եւ ԼՂ-ում Ադրբեջանի իրականացրած էթնիկ զտմանը
Եվրոպական խորհրդարանում տեղի է ունեցել «Ոգեկոչել Հայոց Ցեղասպանությունը....
Ամենաշատ