News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Թուրքիան բացի Հայաստանի հետ սահմանը եւ վերջ դնի Ադրբեջանի սադրիչ եւ ապակառուցողական քայլերի խրախուսումը: Այդ մասին NEWS.am-ի հետ զրույցում ասել է Հայաստանի ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը՝ մեկնաբանելով Թուրքիայի ԱԳՆ արձագանքը ՌԴ արտագործնախարար Սերգեյ Լովրովի՝ հոկտեմբերի 14-ին Երեւանում արված հայտարարությանը:

«Հոկտեմբերի 14-ին Երեւանում ընդունված ՀԱՊԿ անդամ-երկրների նախագահների՝ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման վերաբերյալ հայտարարությունն աջակցություն է հայտնել Վիեննայի եւ Սանկտ Պետերբուրգի համաձայնություններին՝ ուղղված հակամարտության գոտում իրադրության սրում թույլ չտալուն, իրավիճակի կայունացմանը եւ խաղաղ գործընթացի առաջ մղման համար պայմանների ստեղծմանը: Բացառապես խաղաղ կարգավորումը պետք է հիմնված լինի միջազգային իրավունքի երեք հանրահայտ սկզբունքների՝ ուժի կամ դրա սպառնալիքի չկիրառման, պետությունների տարածքային ամբողջականության եւ ժողովուրդների իրավահավասարության եւ ինքնորոշման իրավունքի վրա»,- նշել է Քոչարյանը:

Նրա խոսքով, ՌԴ դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում արտահայտված է այդ հայտարարությամբ, այլ ոչ թե ադրբեջանական լրատվամիջոցներով հրամցվող Թուրքիայի արտգործնախարարության կողմից Սերգեյի Լավրովի խոսքերի այլասերմամբ. որակավորում, որին նախկինում ԼՂ բանակցային գործընթացը խեղաթյուրելու համար արժանացել էր ադրբեջանական կողմը:    

«Թուրքիան իր բացահայտ միակողմանի դիրքորոշմամբ տեղ չունի եւ պետք է հեռու պահվի Լեռնային Ղարաբաղի բանակցային գործընթացից: Միակ դրական ազդեցությունը, որ Անկարան կարող է ունենալ ԼՂ կարգավորման հարցում, այն է, որ Թուրքիան բացի Հայաստանի հետ սահմանը եւ վերջ դնի Ադրբեջանի սադրիչ եւ ապակառուցողական քայլերի խրախուսումը»,- նկատել է ԱԳ փոխնախարարը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ