ԱԼՄ հոլդինգի նախագահ Տիգրան Կարապետյանը մտադիր չէ գնել մարզային որեւէ հեռուստաընկերություն, թեեւ իր այդ մտադրության մասին նա հայտնել էր իր վերջին ասուլիսներից մեկում։ Նա հայտարարել էր, որ իր այդ մտադրությունն ի կատար ածելու համար հավանաբար կդիմի Ռուսաստանի իր ընկերներին, որպեսզի վերջիններս ֆինասական աջակցություն ցուցաբերեն։

NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում Կարապետյանը նշեց. «Ես չեմ ուզում ոչ մի եթեր, որեւէ զիջում։ Ես զիջումը կարող եմ ընդունել միայն ժողովրդի կողմից, եւ ոչ թե իշխանությունների։ Ու ոչ էլ ուզում եմ որեւէ մի բան առել»,-հայտարարեց Կարապետյանը։ Նա նշեց նաեւ, որ փոխելու է ժողովրդի հետ շփվելու իր մարտավարությունը: «Եթերային գործչից դառնալու եմ ժողովրդի հետ դեմ առ դեմ շփվող հրապարակային գործիչ: Ես այսուհետ հասարակության հետ շփվելու եմ բացառապես հանրահավաքների միջոցով»,-հայտարարեց Կարապետյանը։  

Նշենք, որ ԱԼՄ հետուստաընկերությունը եթերում այլեւս չի լինի հունվարի 20-ից։ ՀՌԱՀ-ի կողմից հայտարարված թվային հեռարձակման մրցույթում ԱԼՄ-ն պարտվել է «Երեւան» հեռուստընկերությանը։