News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 17
Տեսնել լրահոսը

Հղի կանանց մի քանի ամիս տեւած պայքարը՝ ընդդեմ ժամանակավոր անաշխատունակության նպաստների կրճատման, ավարտվեց հաղթանակով։

Կառավարությունն այսօր՝ փետրվարի 24-ին որոշեց Ազգային Ժողով անհետաձգելի կարգով ներկայացնել օրենսդրական փոփոխություն, որով վերականգնվում են հղիների նպաստներն այն չափով, ինչ եղել է մինչեւ 2010 թ. դեկտեմբերի 1-ը։

Հիշեցնենք, որ «Ժամանակավոր անաշխատունակության նպաստների մասին» օրենքում կատարված փոփոխությամբ՝ նպաստի առավելագույն չափ էր սահմանվել ամսական 150 հազ. դրամը։ Սա դժգոհություն էր առաջացրել այն կանանց շրջանում, ովքեր մինչ հղիությունը ավելի բարձր աշխատավարձ էին ստանում։

Անդրադառնալով սույն խնդրին՝ վարչապետ Տիգրան Սարգսյանն ասաց, որ օրենքի փոփոխությունը պայմանավորված էր չարաշահումներով:

«Հղիներին 1-2 օրով ընդունում էին աշխատանքի, նշանակում ամսական մի քանի մլն դրամ աշխատավարձ եւ պետությունը պարտավոր էր վճարել այնքան նպաստ, որքան նշանակել էր գործատուն: Մենք կոպիտ լուծում տվեցինք՝ 150 հազ. դրամ նպաստ նշանակեցինք 100 հազ. միջին աշխատավարձի պայմաններում։ Այդ չարաշահումները վերացան, սակայն դժգոհություններ առաջացան այն անձանց շրջանում, ովքեր տարիներով ավելի բարձր աշխատավարձ էին ստանում»,- կառավարության այսօրվա նիստում հայտարարեց Տ. Սարգսյանը։

Նշենք, որ կառավարությունն, այնուամենայնիվ, որոշ սահմանափակումներ պահպանել է։ Այսպես՝ հղիության նպաստը կվճարվի վերջին 12 ամսվա միջին աշխատավարձի չափով։ Այն անձինք, որոնք ավելի քիչ են աշխատել, նպաստը կստանան հետեւյալ մեխանիզմով՝ աշխատած ժամանակահատվածի եկամուտը կբաժանվի 12 ամսվա վրա։ Բացի այդ,ժամանակավոր անաշխատունակության նպաստները կհարկվեն, թեեն մինչ օրենքի փոփոխությունը դրանք չէին հարկվում: Նշենք նաեւ, որ այս փոփոխությունները չեն վերաբերում մնացած (ոչ հղիների) ժամանակավոր անաշխատունակ անձանց, որոնք օրինակ հիվանդ են խնամում, կամ բյուլետենի մեջ են: Փաստորեն նրանց համար 150 հազար դրամի շեմը պահպանվել է: 

Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արթուր Գրիգորյանը լրագրողներին հավաստիացրեց, որ հարցը քննարկվել է հղիների եւ կանանց շահերը պաշտպանող մոտ 35 հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ։

Նշենք, որ օրենքի փոփոխությունը ընդունվելուց հետո այն կունենա հետադարձ ուժ՝ բոլոր այն հղիները, որոնք կորուստներ են ունեցել նախորդ ամիսներին, ամբողջությամբ հետ կստանան իրենց գումարները։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Քաղաքաշինության ոլորտի հազարավոր մասնագետներից դեռևս հավաստագիր են ստացել 249-ը. ժամկետը կավարտվի երեք ամսից
Մասնագիտական կրթությունից և աշխատանքային գործունեությունից կախված՝ մասնագետը կարող է ստանալ հավաստագիր քաղաքաշինական գործունեության մեկից ավելի ոլորտներում...
Վերջին տարիներին Հայաստանի բուռն տնտեսական աճն ու զարգացումն իսկապես ուշագրավ են. ԱՄՆ դեսպան
Վերջին տարիներին Հայաստանի բուռն տնտեսական աճն ու զարգացումն իսկապես ուշագրավ են։ Ես շատ լավատես եմ ամերիկյան և այլ օտարերկրյա...
Դոլարն ու եվրոն թանկացել են
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ մայիսի 16-ին, կազմել է...
Ինչպե՞ս Հայաստանն ավելի գրավիչ դարձնել ներդրումների համար. քննարկում
ավ մշակված հարկաբյուջետային քաղաքականությունը կարող է խթանել տեխնոլոգիական եւ գիտական զարգացումը երկրում...
Բադասյանը Համաշխարհային բանկի  գործընկերների հետ քննարկել է մաքսային և հարկային ոլորտներում իրականացվելիք  ծրագրերը
Քննարկվել են նաև առաջիկայում մաքսային և հարկային ոլորտներում…
ՄՊՀ-ն առևտրային ցանցերի գործունեության առնչությամբ ձևավորել է սկզբունքային դիրքորոշումներ
Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը 2024 թվականի մայիսի 14-ին...
Ամենաշատ