News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Հոփա քաղաքում նախընտրական հանրահավաք անցկացնելուց հետո կուսակցական ավտոբուսով ուղղաթիռի կայանման վայր է մեկնել, որի ընթացքում միջադեպ է տեղի ունեցել։

Ավտոբուսը, որի մեջ գտվել է Էրդողանը արագ թափ է հավաքել եւ հեռացել միտինգի վայրից, քանի որ տարբեր խմբեր քարկոծել են ավտոբուսը։ Երբ ավտոբուսը 300 մետր էր հեռացել միտինգի վայրից, վարչապետի թիկնապահներից մեկը կորցնելով հավասարակշռությունը ավտոբուսից վայր է ընկել եւ վրաերթի ենթարկվել վարչապետի անվտանգությունն ապահովող մեքենաներից մեկի կողմից։

Այդ ընթացքում մթնոլորտը շիկացել է, որի պատճառով թիկնապահները սկսել են օդ կրակել։ Վնասվածքներ ստացած թիկնապահը տեղափոխվել է հիվանդանոց։

Նշենք, որ Հոփա քաղաքը միտինգից առաջ արդեն մարտի դաշտի էր վերածվել։ Բնակչությունը բողոքել է Էրդողանի ժամանման դեմ, որի ընթացքում ոստիկանությունը սկել է ուժ կիրառել՝ օգտագործելով ջրցան մեքենաներ եւ արցունքաբեր գազ։ Ոստիկանության գործողությունների հետեւանքով մի տարեց ուսուցիչ սրտի կաթված է ստացել եւ տեղում մահացել։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Անկախ ՏԻՄ ընտրությունների արդյունքից, երկրի կառավարող ուժը նախագահն է. Էրդողան
Էրդողանը նշել է, որ անկախ ընտրողների կատարած քվեարկությունից, իրենք շնորհակալ են բոլորից...
Ստամբուլի եւ Անկարայի քաղաքապետերն սկսել են մրցարշավը նախագահական աթոռի համար. ԶԼՄ
Երկու քաղաքական գործիչներն ընդդիմության ներկայացուցիչներ են...
Էրդողանը կարող է փոփոխություններ կատարել նախարարների կաբինետում և իշխող կուսակցությունում. Hürriyet
Բացի այդ, փոփոխությունները պետք է տեղի ունենան նաև կուսակցության շտաբի և նախարարների կաբինետի հետ կապված...
Թուրքիայում բողոքներից հետո ընդունել են Վանի քրդամետ քաղաքապետի հաղթանակը
Ընդունվել է Աբդուլա Զեյդանի հաղթանակը...
Վանում արգելվել է հավաքներն ու բողոքի ակցիաները
Վանում քրդական DEM կուսակցության անդամը հաղթել էր քաղաքապետի ընտրություններում, սակայն հաղթանակից մեկ օր անց...
Ուրֆայի շրջաններից մեկում պարտված իշխող կուսակցության պահանջով նոր ընտրություններ են լինելու
Հիլվանում քրդական DEM կուսակցության թեկնածուն հաղթել է 3320 ձայնով...
Ամենաշատ