News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Գյուղացիական տնտեսություններին էլիտարի փոխարեն տրամադրվել են ցորենի անորակ սերմացուներ; Այդ մասին, այսօր` մայիսի 25-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ՀՀ Ագրարագյուղացիական միավորման նախագահ Հրաչ Բերբերյանը:

Նրա խոսքով` ցորենի սերմնաբուծության զարգացման ծրագիրը հանրապետությունում ձախողվել է: Ռուսաստանից ներկրած սերմերը բարձր որակի են ու բարձր բերքատու (միջին բերքատվութունը հասավ 4.5 տոննայի), բայց գյուղնախարարությանը վերադարձվել է անորակ սերմացու (գյուղացիական տնտեսությունները պարտավորվում են սերմացուն վերադարձնել 1:2 հարաբերակցությամբ): Արդյունքում` սերմի բաշխման երկրորդ փուլում ընդգրկված գյուղացիականն տնտեսությունները տուժել են; Խնդիրներ են ծագել հատկապես Սիսիանի գոտում, բայց բողոքներ կան նաեւ այլ տարածաշրջաններից: Ըստ Հ. Բերբերյանի` կառավարության ծրագիրը ձախողեցին ստորին օղակներում, իսկ գյուղնախարարության պատասխանատու այրերը նոր գյուտ են արել` օգտագործելով «գաճաճային ցորեն» հասկացությունը: «Նման հասկացություն գոյություն չունի` կա կարճացողուն ցորեն, որի բարձրությունը 35-40 սմ է»,- ասաց Հ. Բերբերյանը:

Բացի այդ, ըստ Հ. Բերբերյանի, վարակված են գյուղացիներին բաշխվող տարեկանի սերմերը, քանի որ բաշխումից առաջ չեն զտվել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ