News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Վիրահայոց թեմի առաջնորդ Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը հունիսի 2-ին օծել է Վրաստանի Մառնեուլիի շրջանի  Կարմիր գյուղի  Սրբոց Ավետարանչաց նորակառույց մատուռը: Մատուռը կառուցվել է  Կարմիր գյուղի համայնքի անդամ Վիլիկ Խաչատուրյանի նախաձեռնությամբ եւ համայնքի անդամների  ու առաջնորդարանի աջակցությամբ:

Հյուրեր էին ժամանել ինչպես Հայաստանից, այնպես էլ Թբիլիսիից եւ այլ  շրջաններից:  Արարողությանը  ներկա էր  Վրաստանի նախագահի խորհրդական, «Վրաստան» թերթի խմբագիր Վան Բայբուրթյանը:

Ինչպես News.am-ին հայտնեցին Վիրահայոց թեմից, արարողության ավարտին պատարագ է մատուցել Մառնեուլիի շրջանի հայության հոգեւոր հովիվ Մովսես քահանա Աշուրյանը:  

Սրբոց Ավետարանչաց  մատուռը  Մառնեուլիի շրջանի  հայկական ութ համայնքների միակ գործող սրբավայրն է:  Թեմի առաջնորդարանը լիահույս է, որ նորանշանակ հոգեւոր հովվի գործունեության արդյունքում  կվերաբացվեն եւ կհիմնվեն  եկեղեցիներ եւ մատուռներ նաեւ մյուս  գյուղերում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ