News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

ԱՄՆ-ը ողջունում է Հայաստանում ժողովրդավարության խորացման գործընթացը։ Այս մասին, այսօր՝ հունիսի 4-ին, Երեւանում կայացած մամուլի ասուլիսում հայտարարեց ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը։

Նա տեղեկացրեց, որ հանդիպել է հայաստանյան իրավապաշտպանների հետ, եւ այդ կոնտեքստում ավելացրեց, որ ուրախ է հայաստանյան խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ եվրոպական դիտորդների բավականին բարձր գնահատականների համար, որոնց համաձայն բոլոր թեկնածուներն ունեցել են հավասար մրցակցային պայմաններ։

Նրա խոսքով՝ եղել են որոշ խնդիրներ, սակայն Քլինթոնը հույս հայտնեց, որ Հայաստանը ԵԱՀԿ-ի հետ միասին կշարունակի ժողովրդավարական բարեփոխումների ուղին։ «Գործընթացը միայն ընտրություններով չի ավարտվում»,- ասաց ԱՄՆ պետքարտուղարը՝ հույս հայտնելով, որ Հայաստանը կշարունակի կատարելագործվել, եւ կհասնի «ընտրությունների՝ առանց ընտրակաշառքների»։

Քլինթոնը հույս հայտնեց, որ հաջորդ ընտրություններն ավելի ժողովրդավարական եւ թափանցիկ կլինեն։

Հիշեցնենք, որ մայիսի 6-ին Հայաստանում կայացել են խորհրդարանական ընտրություններ, որի նախնական արդյունքներով` Ազգային ժողով են անցնում 6 քաղաքական ուժեր` ՀՀԿ, ԲՀԿ, ՀԱԿ, Ժառանգություն, ՀՅԴ եւ ՕԵԿ: Ըստ այդմ, ՀՀԿ-ն ստացել է 44,05 տոկոս ձայն (40 մանդատ), ԲՀԿ-ն` 30,2 տոկոս ձայն (28 մանդատ), ՀԱԿ-ը` 7,1 տոկոս ձայն (7 մանդատ), «Ժառանգությունը»` 5,79 տոկոս ձայն (5 մանդատ), ՀՅԴ-ն` 5,73 տոկոս ձայն (5 մանդատ), ՕԵԿ-ը` 5,49 տոկոս ձայն (5 մանդատ):

Լուսանկարը` Սոնա Բարսեղյանի

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ