Թուրքիան վճռականորեն դատապարտել է հութիների հարձակումը, որի թիրախը Սաուդյան Արաբիայի մահմեդականների համար սրբազան Մեքքա քաղաքն էր։ Դրա մասին ասվում է Թուրքիայի ԱԳՆ հայտարարության մեջ։
«Մենք վճռականորեն դատապարտում ենք հութիների՝ ԱԹՍ-ների կիրառմամբ իրականացված հարձակումը սրբազան Մեքքա քաղաքի դեմ», - հայտարարել են Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչությունում։ - Մենք վերահաստատում ենք մեր աջակցությունը Սաուդյան Արաբիայի ինքնիշխանությանը, տարածքային ամբողջականությանը և անվտանգությանը և կրկին ընդգծում ենք Սաուդյան Արաբիայի հետ մեր համերաշխությունը»։
Անկարան նշել է նաև, որ նման հարձակումները սպառնալիք են ստեղծում ամբողջ տարածաշրջանի անվտանգության համար, և կոչ է արել անհապաղ դադարեցնել դրանք։ «Կրկին կոչ ենք անում անհապաղ դադարեցնել այդ հարձակումները, որոնք նաև սպառնում են տարածաշրջանային կայունությանն ու անվտանգությանը, և զերծ մնալ ցանկացած գործողությունից, որն ուղղված է լարվածության հետագա սրմանը», - ասվում է ԱԳՆ հայտարարության մեջ։




























