Բելգիայի Շառլերուա քաղաքի միջազգային օդանավակայանում ավիադիսպետչերների գործադուլի պատճառով չեղարկվել է շուրջ 44 չվերթ։ Դրա մասին հայտնել է Ֆրանսպրես գործակալությունը։
Գործակալության տվյալներով՝ սեպտեմբերի 17-ի 08:00-ը ներառյալ չվերթները չեղարկվել են, ինչի հետևանքով տուժել է ավելի քան 7 հազար ուղևոր։
Բելգիայում ավիադիսպետչերները գործադուլ են անում՝ գիշերային հերթափոխերի վարձատրության մակարդակից դժգոհ լինելու պատճառով։



























