News
Լրահոս
News
Երեքշաբթի
Հուլիս 05
USD
407.52
EUR
425.9
RUB
7.41
Տեսնել լրահոսը

Հունիսի 11-ի երեկոյան Հայաստանի մայրաքաղաքի երկնքում երկու  լուսարձակող օբյեկտներ են եղել:

Հունիսի 11-ի երեկոյան NEWS.am-ի թղթակցի կողմից արված լուսանկարների մեծացման եւ մանրազնին դիտելու արդյունքում պարզվել է, որ նկարներից մեկում միաժամանակ երկու օբյեկտ են երեւում:

Նկատելի է կապույտ կրակե «պոչ», որը նման է ավելի պարզ երեւացող  առաջինին: Սակայն պոչերի դիրքն այլ է, այնպիսի տպավորություն է, կարծես թե 2 օբյեկտներ տարբեր կողմերից  ինչ-որ բան են դիտում ներքեւում:

Պետք է ուշադրություն դարձնել նաեւ առաջին օբյեկտի կողքին կապույտ երանգին, որը կարող է լինել երրորդ` ավելի հեռու օբյեկտի հետքը:
Օբյեկտները քաղաքի երկնքում են եղել մոտ մի րոպե, քանի որ կադրերը նկարվել են րոպեական ընդմիջմամբ:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, հունիսի 11-ին գիշերային Երեւանի նկարահանման ժամանակ  NEWS.am-ի թղթակցի կադրում անսպասելի անհայտ լուսարձակող օբյեկտ էր հայտնվել: 

Ներքեւում. Մոտ մեկ րոպե ընդմիջմամբ արված երկու լուսանկարներ: Նկարների հատվածները ցուցադրված են մեծացված տեսքով: Վերին մասերում սլաքներով ցույց է տրված աննշան երեւացող կապույտ  հետք, որը, ենթադրվում է, որ երրորդ` ավելի հեռու օբյեկտինն է:

!
Այս նյութը հասանելի է նաև   English, Русский and Türkçe
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ