News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Հունիսի 18-ի առավոտյան «Արմենիա» բժշկական կենտրոն է  տեղափոխվել 30-32 տարեկան հղիության 9-րդ ամսում գտնվող կին` փայծաղի պատռվածքով: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Վերարտադրողական առողջության, պերինտոլոգիայի, մանկաբարձության եւ գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտի ղեկավար Ռազմիկ Աբրահամյանը:

Նա նշեց, որ վիրաբույժը վիրահատեց կնոջը, սակայն նա չափից շատ արյուն էր կորցրել, ամեն ինչ արեցին կյանքը փրկելու համար, բայց հնարավոր չեղավ: «Փայծաղը պայթել էր, ամբողջ արյունը լցվել էր որովայնի խոռոչը»,- ասաց Ռազմիկ Աբրահամյանը:

Նա պետք է ունենար առաջնեկին եւ միանգամից երկվորյակ, սակայն երեխաները ներարգանդային կյանքում արդեն մահացել էին, իսկ կինը ծայրահեղ ծանր վիճակում էր: Ռազմիկ Աբրահամյանը նշեց, որ փայծաղի պատռվածքը կարող է  առաջանալ ինչ-որ բանի խփելուց, ամենահավանական վարկածն ընկնելը եւ ինչ-որ բանի խփելն է, սակայն նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, որը կպարզի ամեն ինչ:

Ի դեպ, կինը Ղարաբաղի բնակիչ էր, սակայն ժամանակավոր ապրում էր Երեւանում:

Տպել
Ամենաշատ