News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Այսօր` հունիսի 19-ից, թանկացել են Վանաձոր-Երեւան, Երեւան-Վանաձոր միկրոավտոբուսների գները: Ինչպես հայտնում է NEWS.am-ին Լոռիի թղթակիցը, իրեն են զանգահարել մեծ թվով քաղաքացիներ ու հայտնել, որ նախկին 1200 դրամ գումարի  փոխարեն իրենցից պահանջում են 1400 դրամ, պատճառաբանելով, որ թանկացումն օրինական է եւ տրված է տրանսպորտի եւ կապի նախարարության կողմից: Երեւան մեկնողների փոխանցմամբ թանկացել է նաեւ մեկ այլ` Վանաձոր-Երեւան-Վանաձոր  ուղեւորափոխադրումներ իրականացնող տաքսի «Վանաձոր» ընկերության սպասարկման գները, մասնավորապես, «Հոնդա» մակնիշի մեքենայով Երեւան մեկնելու համար նախկին 1500-ի փոխարեն իրենք պետք է վճարեն 1800 դրամ: Այստեղ եւս պատճառաբանությունները նույնն են` դիզվառելիքի եւ ավտոպահեստամասերի բարձր գներ:

NEWS.am-ի Լոռիի թղթակցի հետ զրույցում «Հայավտոկայան» ընկերության  Վանաձոր մասնաճյուղի պետ Սահակ Ռուբենյանը հաստատեց գների թանկացումը, նշելով, որ  նշված ուղղություններով երթուղի իրականացնող Վանաձորում` «Ոսկեթեւ» եւ Երեւանում գործող «Գասուռ» ՍՊ ընկերություններն ամիսներ առաջ դիմել են նախարարություն` գների թանկացման հարցով, իսկ հիմք ընդունվել է պահեստամասերի եւ վառելիքի գները: «Իրենք դիմել են, նախարարությունը որոշել է բավարարել նրանց խնդրանք: «Հայավտոկայան» ընկերության տնօրինությունը գրություն է ուղարկել Վանաձորի մասնաճյուղին, նա էլ մեզ է հրաման տվել»,-ասաց նա:

Սահակ Ռուբենյանի փոխանցմամբ, գների թանկացման հրամանը տրվել է սույն թվականի հունիսի 12-ից, կիրառության մեջ մտել հունիսի 18-ից:

Վանաձորում գործող «Վանաձոր» տաքսի ծառայության դիսպետչերական կետից էլ NEWS.am-ի Լոռիի թղթակցի հետ զրույցում նշեցին, որ իրենց մոտ միայն թանկացել է «Հոնդա» մակնիշի մեքենայով մեկնելու գները, իսկ ավտոբուսների եւ տաքսիների գները դեռեւս նույնն են:

Տպել
Ամենաշատ