News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Երեւանի Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը երկամսյա կալանքի որոշում է կայացրել փոխգնդապետ Վարդան Սամվելյանի նկատմամբ: Դատարանը բավարարել է ՊՆ քննչական ծառայության քննիչի միջնորդությունը:

Երեկ երեկոյան Վարդան Սամվելյանին մեղադրանք էր առաջադրվել Հայաստանի Քր.օր.-ի 235-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (Ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը):

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ հուլիսի 1-ի գիշերը նա զինամթերքով մուտք էր գործել Երեւանի Ավան թաղամասում գտնվող «Հարսնաքար» ռեստորան եւ սպառնացել պայթեցնել այն: Մի քանի ժամ տեւած բանակցությւոններից հետո Վարդան Սամվելյանը  ձերբակալվել էր եւ տեղափոխվել ՊՆ Ռազմական ոստիկանության կայազորային կարգապահական մեկուսարան:

Վարդան Սամվելյանը մայրաքաղաքային գնդի  հրամանատարի տեղակալն է, նրա հայրը ոստիկանության գնդապետ Սամվել Սամվելյանն է, ով աշխատում է ՈՔԳՎ–ում, իսկ եղբայրը՝ Արման Սամվելյանը քրեական հետախուզության օպեր լիազոր է։

Նշենք, որ հունիսի 29-ին մահացել է հունիսի 17-ին «Հարսնաքարում» դաժան ծեծի ենթարկված՝ ՊՆ կենտրոնական կայազորի ռազմական հոսպիտալի քիթ–կոկորդ–ականջ բաժանմունքի պետ, բուժծառայության մայոր Վահե Ավետյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ