«Հրապարակը» գրում է, որ ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Գառնիկիչն Աշտարակում իր պլանավորած՝ քաղաքապետ կարգելու ծրագրի տապալումից  հետո չի հրաժարվում Արագածոտնում իր ազդեցությունը մեծացնելու մտքից:

Հիշեցնենք, որ Աշտարակում նա փորձում էր քաղաքապետ դարձնել «Աշտարակի ձոր» ռեստորանի սեփականատեր Կարեն Գեւորգյանին, սակայն ՀՀԿ-ն այստեղ որոշեց այլ թեկնածուի անցկացնել՝ Արմեն Անտոնյանին: Եվ հիմա դատախազը Կ. Գեւորգյանին փորձում է Արագածոտնի փոխմարզպետ կարգել:

Այս պաշտոնը դեռ հուլիսից թափուր է: Այն ԲՀԿ-ական Մանաֆաս Առաքելյանն էր զբաղեցնում, որը ԲՀԿ-ի՝ կոալիցիա չմտնելուց հետո թափուր մնաց: Սակայն մեր աղբյուրները փոխանցում են, որ ՀՀԿ-ում այս հարցում էլ չեն պատրաստվում ընդառաջել Գառնիկիչին՝ այն արդեն խոստացել են ՕԵԿ-ին: