News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

ՀՖՖ նախագահ, պատգամավորի մանդատից հրաժարված հանրապետական Ռուբեն Հայրապետյանը սպառնալիքներ է հնչեցրել «Հարսնաքար» ռեստորանում հայտնի միջադեպից հետո բողոքի ակցիայի կազմակերպիչների հասցեին: Նա Ֆրանսիայում հրապարակվող Nouvelles D’Armenie պարբերականի հետ զրույցում խոստացել է պատժել Գարեգին Չուգասզյանին, Հրանուշ Խառատյանին, Դավիթ Սանասարյանին:

«Պահանջում ենք պատժել «Հարսնաքարում» տեղի ունեցածի բոլոր մեղավորներին» նախաձեռնության ակտիվիստ Դավիթ Սանասարյանը Ռուբեն Հայրապետյանի հարցազրույցում հնչեցրած սպառնալիքներից հետո պատրաստ է գնալ եւ անձամբ հանդիպել Ռուբեն Հայրապետյանին, որտեղ որ ինքն է ցանկանում: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց «Պահանջում ենք պատժել «Հարսնաքարում» տեղի ունեցածի բոլոր մեղավորներին» նախաձեռնության ակտիվիստ Դավիթ Սանասարյանը: «Թող ինքը տեղն ասի: Ինչպես նաեւ թող ասի, թե որտեղ է ուզում հանդիպել  ես անձամբ ինքս մենակ կգնամ: Ի տարբերություն իրեն, ես ախրանիկներով ման չեմ գալիս»,- նշեց Դավիթ Սանասարյանը: Հարցին, թե մինչ այս այլ սպառնալիքներ հնչել են, Դավիթ Սանասարյանը պատասխանեց. «Ոչ, մինչ այս սպառնալիքներ չեն եղել: Եթե անգամ սպառնալիքներ լինեն, ես անձամբ դրանից չեմ վախենալու եւ հետ չեմ կանգնելու: Հիմա ավելի շատ եմ պայքարելու, քանի որ հիմա վտանգը ավելի ակնհայտ է, ոչ միայն իմ եւ իմ ընկերների, այլեւ ամբողջ հասարակության համար: Հայրապետյանը կարողանում է  հպարտանալ, որ ինքը լիքը սխալներ է գործել, որոնց մասին բարձրաձայնել ու ներողություն է խնդրել: Ինչը նշանակում է, որ նա կարող է նոր սխալներ գործել եւ նորից ներողություն խնդրել»:

Դավիթ Սանասարյանը կարծում է, որ Ռուբեն Հայարապետյանին այս հարցազրույցից հետո նրան կարձագանքեն եւ ԲՀԿ-ից, եւ ՀԱԿ-ից եւ մյուս քաղաքական ուժերից,  որոնց,  որ մեղադրում է այս գործի հետ առնչություն ունենալու համար: Իսկ ինչ վերաբերում է կոնկրետ այն սպառնալիքին, թե Հրանուշ Խառատյանի, Գարեգին Չուգասզյանի, Դավիթ Սանասարյանի ընտանիքները շաքարախտով են ման գալու, Դավիթ Սանասարյանը ավելացրեց «Ռուսական մի լավ խոսք կա` մեչտած նե վրեդնո»:

Նշենք, որ Nouvelles D’Armenie ամսագրին տված հարցազրույցում Ռուբեն Հայրապետյանը բառացի ասել էր .«Շուտով կլսեք իմ հարցազրույցը, հայտարարելու եմ... Հրանուշ Խառատյանը, Գարեգին Չուգասզյանը, Դավիթը իմ ընտանիքի՞ն են ահաբեկել: Իմ ընկերոջ ընտանիքի՞ն են ահաբեկել: Ոստիկանների հետ բանակցում են, սիլի-բիլի են անում, ոստիկաններն էլ, որ իրենց մասին վատ չգրեն..., բերում են իմ տան վրա, իմ ընկերոջ տան վրա, երեխեք են վախեցնում: Այ հիմա ահաբեկելը կտեսնեն: Իրենց ընտանիքներն իմ ձեռքը կրակն են ընկնելու: Իրենք բոլորը շաքարով հիվանդանալու են: Մինչև մահ վախենալու են ինձանից: Ես դա բացեիբաց ասելու եմ: Եթե նրանք ոտնձգություն են անում, ես իմ ընտանիքը, իմ շրջապատի ընտանիքները կարող եմ պահել ու պաշտպանել: Բնազդական արդեն բան են սարքել... Ես պիտի թողնեմ, որ գան երեխաներիս վրա կամ հիվանդ կինս նստի հոնգուր-հոնգուր լացի՞ : Ես պիտի կո՞ւլ տամ այդ ամենը: Ես կանեմ, կտեսնեք՝ բացեիբաց»:

Լուսանկարը` Սոնա Բարսեղյանի 

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ