News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Երեւանի Դալմային այգիներին հարակից տարածքում կստեղծվի «Նոյլենդ» պատմահնագիտական եւ զբոսաշրջության կենտրոն: Ներդրումային առաջարկի նկարագրությունը տեղադրված է Երեւանի քաղաքապետարանի պաշտոնական կայքէջում:

Նախատեսվում է կառուցել թեմատիկ այգի, որտեղ վերարտադրվելու է «Նոյան տապան» լեգենդը: Կառուցվելու են նաեւ համաշխարհային 4 խոշոր կրոնները խորհրդանշող կառույցներ՝ քրիստոնեական եկեղեցի, մուսուլմանակա մզկիթ, բուդդայական տաճար եւ հրեական սինագոգ:

Ըստ քաղաքապետարանի պաշտոնական կայքէջի՝  աշխատանքները պետք է սկսվեն 2013 թ. եւ ընթանան 3 տարի: Սակայն, մեր տեղեկություններով, առայժմ որեւէ ներդրող պատրաստակամություն չի հայտնել ներդրումներ կատարելու մասին:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ