«Bloomberg»-ի հեղինակներից մեկի՝ գինու եւ ալկոհոլային խմիչքների մասնագետ Էլին ՄաքՔոյի հոդվածում հայկական գինին ընգրկվել է աշխարհի գինիների լավագույն տասնյակի մեջ։
Իր հոդվածում ՄաքՔոյը գրում է, որ այս տարի նրան հաջողվել է փորձել ավելի քան 4000 գինի։ Հեղինակը ներկայացրել է իր կողմից կազմված գինիների լավագույն տասնյակը, որոնք նա խորհուրդ է տալիս գինու բոլոր սիրահարներին։
Ցուցակում ընդգրկված գինիներից մեկը 2010 թվականի «Zorah Karasi Areni Noir»-ն է, որը արժե 45 դոլար։
«Իզմիրում ես հիացած էի հայկական գինիով, որն առաջին անգամ էի փորձում՝ հիասքանչ կարմիր գինի՝ արենի նուար տեսակի խաղողից պատրաստված, որը պահվել էր ավանդական կավե ամանի մեջ»։
Հեղինակի խոսքով՝ գինու մեջ կան «մետաքսյա նրբաճաշակության, փափուկ մանուշակագույն խաղողի եւ վայրի հողի» երանգներ։ «Ես նաեւ հիացել եմ խմիչքի պատմությունով»,- ասել է ՄաքՔոյը՝ հիշելով, որ հենց Արենիի քարանձավներից մեկում են հնէաբանները հայտնաբերել գինեգործարանը, որը 6100 տարեկան է։




























