ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին խորհուրդ են տվել գիշերը ավտոբուսով երթեւեկել Կովկասում, եւ եթե նա ողջ-առողջ տեղ հասնի, Ռուսաստանում ազգային եւ միգրացիոն ճիշտ քաղաքականություն կհայտնվի: Առաջարկը հնչել է Պետդումայում կլոր սեղանի շուրջ, որը նվիրված էր ՌԴ Միգրացիոն օրենսգրքի մշակմանը:
Մասնագետների մի մասը ներքին միգրացիայի խնդիրն արտաքինից լուրջ է համարում: Ամենաբարդ տարածաշրջանը Հյուսիսային Կովկասն է:
Ռուսաստանի պատմության ինստիտուտի աշխատակից, պատմական գիտությունների թեկնածու Նիկոլայ Բուգայը կարծում է, որ ավելի լավ է «նրանց համար Կովկասում աշխատելու պայմաններ ստեղծվեն, որ չգան այստեղ»: Նրա խոսքով՝ Կրասնոդարի նահանգապետը «լավ օրից չէ», որ կազակական հերթապահություն է սահմանել, իսկ նախագահը նրան կշտամբում է:
Կշտամբելու փոխարեն Պուտինը լավ կաներ ծպտված գար Կովկաս, երեկոյան նստեր Նալչիկ-Կրասնոդար ավտոբուս, դրանից հետո երկրում ազգային եւ միգրացիոն ճիշտ քաղաքականություն կտարվեր: Եթե իհարկե Պուտինը ողջ-առողջ հասներ Կրասնոդար, ինչի երաշխիքները չկան:



























