Ստոկհոլմում մերձքաղաքային էլեկտրագնացքների մեքենավարներն աշխատանքի են եկել շրջազգեստներով՝ ղեկավարության՝  կարճ տաբատ հագնելն արգելելու որոշման պատճառով:

Երկաթուղային աշխատողները վստահ են, որ վրա հասած շոգերին շրջազգեստները շատ ավելի հարմար են տաբատներից: Նրանցից մեկը նշել է, որ իրեն ապշած զննում էին, սակայն ինքը բավական ինքնավստահ է՝ շրջապատի հայացքներից անհարմար չզգալու համար, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:

Գործատուները ստիպված են եղել թույլատրել տաբատ կրելը, քանի որ կին աշխատակիցների համար հագուստի թույլատրելի դետալները տղամարդկանց արգելելը խտրականություն կդիտվեր: